Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից.
«Դավաճան Նիկոլի իշխանության ներկայացուցիչները շարունակում են ինքնախայտառակվելն ու չեն էլ ամաչում դրանից…
Դրանցից մեկն է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը… Հետաքրքիր է, իրեն գիտնական համարող այս անձը տեղյակ է, թե իր ղեկավարած նախարարությունն իրենց ուղղված հարցումներին ինչպիսի ապուշ և հիմար պատասխաններ է տալիս… Իսկ եթե տեղյակ է, ապա այդ ապուշություններն արվում են դիտավորյալ՝ բացահայտ հովանավորելու և կոծկելու իրենց յուրայինների հանցագործությունները… Օրինակ՝ Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանը, իր երկու գործընկերների հետ, որոնցից մեկը ֆակուլտետի դեկանն է, իսկ մյուսը՝ ամբիոնի վարիչն է, մեղադրվում են պաշտոնեական կեղծիքի մեջ՝ ՀՀ ՔՕ-ի 325.1 մասով…
ՇՊՀ ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանը 2018-2019 թվականների դասաբաշխումով իրեն կցված կենսաբանություն առկա առաջին կուրսում պետք է 66 ժամ դասավանդեր «ֆիզիկա» առարկան, որը նրա փոխարեն առանց համապատասխան փաստաթղթավորման և հիմնավորումների պարապել է մեկ այլ դասախոս… Սակայն Երվանդ Սերոբյանը մատյաններում գնահատականներ է դրել ուսանողներին, լրացրել է քննական տեղեկագրերը՝ կեղծելով դրանք ու ցույց տալով, թե իբր նա է այդ առարկան պարապել…
Իսկ հիմա ամենակարևորի մասին… Դատական գործի քննությանը ինձ հրավիրեցին դատարան որպես վկա, որի ժամանակ ես իմացա, որ ԿԳՄՍՆ-ն Երվանդ Սերոբյանի հարցմանն ի պատասխան տրամադրել է մի թղթի կտոր, որի վրա, ըստ ամբաստանյալների և դատավորի միջև տեղի ունեցած խոսակցության ու իմ հասկանալով, նշված է՝ «ՇՊՀ-ի կանոնադրության մեջ չկա կետ, ըստ որի դասախոսը պարտավոր է իր դասերը պարապել ինքը»…
Որքան հասկացա, հենց այս հիմարության վրա հենվելով էլ ամբաստանյալների պաշտպանը փորձելու է ջրից չոր դուրս բերել կեղծարարության մեջ մեղադրվող եռյակին… Նախարարությունում նստած ու այս ապուշ բովանդակությամբ «թղթի կտորի» հեղինակը տեղյակ է, որ ՇՊՀ-ի աշխատակցի և գործատուի միջև կնքվող «աշխատանքային պայմանագրում» և «համաձայնագրերում» նշված է, որ գործատուի և աշխատակցի հարաբերությունները կարգավորվում են ՀՀ Աշխատանքային օրենսգրքով… Կամ ի՞նչ է նշանակում այդպիսի կետ չկա…
Այսինքն, ըստ Դումանյանի ղեկավարած նախարարության կարծիքի, ո՛վ ասես, ում տեղն ուզենա կարող է մտնել լսարան դասավանդե՞լ… Եթե այդպես է, Վահրամ Դումանյան, ասեք` մենք էլ իմանանք ու դա սարքենք նախադեպ…
Մեր կանոնադրության մեջ նաև չկա գրված, որ դասախոսը լսարան մտնելուց պետք է բարևի ուսանողներին, կամ գնա զուգարան և այլն… Վահրամ Դումանյանը մինչ նախարար նշանակվելը ԵՊՀ-ում եղել է դեկան… Հետաքրքիր է, իրենց մոտ ո՛վ է ում տեղը ու ե՛րբ ուզեր լսարան կմտեր… Բա ու՛ր մնաց դասախոսի կողմից «Կատարողական թերթիկ»-ի մանրամասն լրացումը…
Վահրամ Դումանյանը լավ կլինի շատ արագ հետ կանչի իր ղեկավարած նախարարության կողմից Սերոբյանին տրված այդ «թղթի կտորը», որը վերջինս օգտագործում է որպես արդարացում, որ չի կատարել իր վրա դրված դասախոսական պարտականությունները…
Եթե ԿԳՄՍՆ-ն այդ խայտառակ «ինդուլգենցիոն թղթի կտորը» չչեղարկի, ապա դա կապացուցի, որ նախարարը բացահայտ հովանավորում է ՇՊՀ-ի ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանին` վերջինիս հանցագործությունները կոծկելով…
Ի դեպ, ըստ բուհում տարածվող լուրերի Սերոբյանը շատերի մոտ հպարտանում է Դումանյանի հետ մտերմությամբ…»:
Վահրամ Դումանյա՛ն, տեղյա՞կ եք, թե ԿԳՄՍ-ն ինչ հիմար "ապացույցներ" է տրամադրում Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ԺՊ-ին…
Posted by Gagik Hambaryan on Tuesday, April 13, 2021