«ԱԺ-ում երեկվա ծափողջյունները լրիվ օրինաչափ են սրբազուրկների պարագայում». Ալբերտ Ունուսյան
Advertisement 1000 x 90

«ԱԺ-ում երեկվա ծափողջյունները լրիվ օրինաչափ են սրբազուրկների պարագայում». Ալբերտ Ունուսյան

Ալբերտ Ունուսյանի ֆեյսբուքյան էջից.

«Եռաբլուր գնալը դարձրեցին աջակցության երթ՝ «Նիկոլ վարչապետ» վանկարկելով, բղավոցներով, թարմ գերեզմանների վրայով քայլելով, անարգելով տղերքի հիշատակը:

Մարտի 1-ին, իրենց իսկ հայտարարած զոհերի հիշատակի երթը վերածեցին աջակցության հանրահավաքի՝ «Դմփ-դմփ-հու» վանկարկելով, ծափերով ու «Նիկոլ վարչապետ» գորգոռալով, անարգելով իրենց իսկ «զոհերին», ում ոսկորներնից ու արյունից տաս տարի քաղաքական դիվիդենտ քամեցին:

Հրապարակում հանրահավաք արեց, բացականչեց. «Կեցցեն մեր զոհերը», ու ծափահարողներ եղան: (Այստեղ մի վատ ուշունց)

Ասածս ի՞նչ է… Նույն տրամաբանության մեջ՝ ԱԺ-ում երեկվա ծափողջյունները լրիվ օրինաչափ են սրբազուրկների պարագայում»:

Եռաբլուր գնալը դարձրեցին աջակցության երթ՝ «Նիկոլ վարչապետ» վանկարկելով, բղավոցներով, թարմ գերեզմանների վրայով քայլելով, …

Posted by Albert Unusyan on Wednesday, April 14, 2021



Նման նյութեր