Վահագն Մխոյանի ֆեյսբուքյան էջից.
«ԱԽ գրասենյակը Նիկոլի ասածները հաստատելու համար ԱԽ նիստերից արձանագրություններա հրապարակել (հղումը)։ Ու ես պնդում եմ, որ այս հրապարակումը պիտի մանիպուլյացիաների մասին դասագրքերում ընդգրկվի։ Նախ՝ հրապարակված փաստաթղթերի մեծ մասը փակ է, երևում են միայն մի քանի առանձին նախադասություններ, որոնք ինքնին Օնիկի ասածները չեն հերքում քիչ չի, դեռ հլա հարց է, թե լրիվ տեքստի կոնտեքստում դրանք ինչ էին նշանակում։
Բայց հրապարակված «հերքող» կտորներից խոսենք։ Այսպես․
1-ին փաստաթղթից պարզ է լինում, որ հունիսի 19-ի նիստին զեկուցողների թվում Օնիկ Գասպարյանը չի եղել։ Ըստ ԱԽ տրամաբանության դրանից պիտի բխի, թե Օնիկ Գասպարյանը չէր կարող ԱԽ-ին ներկայացնել զինված ուժերի կարողությունների մասին իր վերլուծությունները։ Ընդ որում՝ զեկույցներից առաջինը ներկայացրել է արտգործնախարարը «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համատեքստում վերջին զարգացումների վերաբերյալ»։ Երևի Օնիկն այս զեկույցի հետ կապված իսկապես ոչինչ չի ասել էլի, ըհը։
Բայց սա մանրուք է, ամենաշքեղն առջևում է։
Այնուհետ 4 էջ է հրապարակված։ Առաջինի սկզբում նշված է, որ դա սեպտեմբերի 30-ի նիստի արձանագրություն է։ Այնտեղ չքողարկված մասերում Օնիկ Գասպարյանը զեկուցում է, որ իրադրությունն անփոփոխ է ու հակառակորդն առաջընթաց չի ունեցել, ապա նաև նշում, որ «առավոտյան մի հատ փոքր հակահարաձակում ձեռնարկեցինք Ջաբրայիլի ուղղությամբ, հաջողություններ ունեցանք»։
Երկրորդ էջում երևում է, որ Օնիկն ասել է նաև, որ «Սա է իրավիճակը, շարունակում ենք մեր խնդիրը կատարել ու մինչև վերջ շարունակելու ենք կատարել»։
Եվ վերջապես 3-րդ ու 4-րդ էջերում երևում է, որ Օնիկն ասել է, թե․ «․․․Արևելյան օպերացիոն ուղղությունում․․․ և հյուսիս-արևելյան օպերացիոն ուղղությունում մենք կարողանում ենք առկա ուժերով ու միջոցներով «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը և ջախջախել նրա խմբավորումները․․․», ապա նաև, թե՝ «․․․ Խնդիրների զգալի մասի լուծումը տեսնում եմ աշխարհազորի ստեղծման ու կայացման շրջանակներում․․․»:
Հասկացա՞ք։ Օնիկը ոչ թե ասում էր․ «պատերազմը պիտի կանգնեցնել, չենք ձգի», այլ ասում էր՝ «հաղթում ենք, «ոչ մի քայլ հետ» ենք անում, ջախջախում ենք, Ջեբրայիլում էլ հակահարձակում ենք արել»։ Ոչ մի բան էլ չհասկացաք։ Որովհետև ԱԽ հրապարակման տեքստում հպանցիկ նշել են, որ վերջին փաստաթուղթը (այսինքն՝ վերջին 2 էջը) 21.08.2020 թ. նիստից է։ Ընթերցողը կամ սա չի նկատում, կամ համարում է վրիպակ։ Ու միայն ուշադիր նայելու դեպքում կարող է նկատել, որ չէ, վրիպակ չի, վերջին փաստաթուղթն իսկապես սեպտեմբերի 30-ին վերաբերող 2 էջերի շարունակությունը չի։
Վերջինն իսկապես օգոստոսի 21-ի նիստից է, այսինքն՝ պատերազմից 1 ամիս առաջվա։ Ու ըստ ամենայնի այնտեղ ԳՇ ինչ-որ պլանների կամ շտաբային վարժանքների արդյունքների մասին է խոսքը։ Ընդ որում՝ նշվում է, որ հակառակորդին կարող ենք կանգնեցնել արևելքում ու հյուսիս-արեևլքում։ Հարավի մասին բան չկա։ Հետո էլ Օնիկն ինչ-որ խնդիրների լուծումից է խոսել, բայց թե ինչ խնդիրների՝ պարզ չի»։
ԱԽ գրասենյակը Նիկոլի ասածները հաստատելու համար ԱԽ նիստերից արձանագրություններա հրապարակել (հղումը…
Posted by Վահագն Մխոյան on Thursday, April 15, 2021