Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան էջից.
«Երեկ Խորհրդարանում վարչապետի աթոռը զբաղեցնողը, հարյուրավոր մեր հայրենակիցների նահակակության պատճառ դարձած աղմկահարույց գործողության տապալման մասին խոսելիս ասել է բառացի՝
«Այդ առաջարկի հեղինակը եղել է գեներալ, այդ առաջարկն ընդունելի է համարել գեներալ, կյանքի կոչելու հնարավորությունն իրականացրել եւ որոշումը կայացրել է գեներալ։ Ընդ որում, այնպիսի գեներալներ, որոնք այդ պահին որոշում իրականացնելու հնարավորություն ունեցել են։ Այո, քննարկման մի հատվածին ես ներկա եղել եմ, մոդերացիա եմ արել խոսակցությունը եւ սեփական կարծիք ընդհանրապես չեմ հայտնել՝ դա լավ տարբերակ է, թե՝ վատ։ Կարծիքներ եմ հարցրել եւ ամենաբարձրաստիճան զինվորականն ասել է՝ «լավ միտք է», որից հետո գնահատել է իրադրությունն ու ասել, որ օպերացիան պետք է եւ կարելի է իրականացնել»։
Փաշինյանը թիրախավորել է գեներալներին, Բանակին, զինվորականներին, միայն՝ ոչ իրեն։ Փախչել է պատասխանատվությունից։
Փաշինյանը 2020 թվականի հոկտեմբերի 6-ին իր ֆեյբուքյան էջում գրում է՝ «Երեկ Արցախում էի: ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի եւ Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ քննարկել ենք հակառակորդին արժանի հակաահաբեկչական հարված հասցնելու հետագա քայլերը»:
Նշանակում է, որ որոշումն այդ ժամանակ է կայացվել։
Փաշինյանը ռազմական գործողության մասին հոկտեմբերի 6-ին գրառում անելուց տեղադրել է լուսանկար, որտեղ երեւում են՝
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Հայաստանի ԱԱԾ պետ, գնդապետ Արգիշտի Քյարամյանը (ով այս լուսանկարի հրապարկումից երկու օր հետո՝ հոկտեմբերի 8-ին ազատվեց պաշտոնից, բայց մնաց Արցախում՝ մշտապես լինելով Արայիկ Հարությունյանի կողքին)
ու վերջապես՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Սիմիդյանը (թիկունքով է)։
Ռազմական, պատերազմական գործողություններ, ու պետական, ռազմական գաղտնիքի առավելագույն չափի տիրապետել չհանդիսացող անձը՝ Հակոբ Սիմիդյանն այնտեղ է։ ՀԻմա գեներալնե՞ր էին միրզոյան արոն, ամեն տեղ հայտնվող քյարամյան արգոն կամ սիմիդյան հակոբը։ Որքա՞ն է դեռ նիկոլը ստելու»։
ՍՈՒՏԱՍԱՆ նիկոլը կամ նիկոլի ԳԵՆԵՐԱԼՆԵՐ միրզոյան արոն ու սիմիդյան հակոբը, քյարամյանն էլ՝ վրադիր։ ՄԻԱՅՆ…
Posted by Գեղամ Մանուկյան on Thursday, April 15, 2021