Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից.
«Կապիտուլյացիայից հետո Նիկոլ Փաշինյանը սարսափահար էր, թաքնվում էր նկուղներում, բունկերից բունկեր էր փախնում։ Հանրությունը ընդհատակյա վարչապետի գոյության մասին տեղեկանում էր տարբեր գետնափորերից հնչող հարբած լայվերից ու քաղաքացու վրեժի մասին անհոդաբաշխ կոչերից։
Աստիճանաբար նկուղներից Նիկոլը սկսեց գլուխը դուրս հանել։ Նախ, հարյուրավոր ոստիկանների ու տասնյակ սնայպերների ուղեկցությամբ գնաց կառավարության շենք, ԱԺ, ընդ որում թիկնապահները ավտոմեքենայի, իսկ սնայպերները խորհրդարանի բաց պատուհաններից զենքով սպառնում էին ժողովրդին։ Հետո գնաց Թալին ու Արմավիր, թիկնապահներն ու ոստիկանները պակասեցին, բայց իրեն շրջապատեց երեխաների կենդանի վահանով, երեկ էլ ԱԺ-ում ելույթ էր ունենում, սնայպերներ չնկատվեցին դահլիճում, բայց այնքան անհեթեթություններ դուրս տվեց, որ էլի բոլորի ուշադրության կենտրոնում էր։
Կարող ենք փաստել, որ Նիկոլն ամբողջությամբ դուրս եկավ բունկերներից, եւ այժմ կարողանում է գնալ ուր ցանկանա, եւ բոլոր անեթեթ քայլերը՝ սնայպերները, զենքով սպառնացող թիկնապահները, հարյուրավոր ոստիկանները, երեխաներով շրջապատվելը ոչ այնքան անվտանգության համար էին, որքան՝ որ իր նկուղից դուրս լինելը տեսանելի լիներ բոլորին, որ տեսնեին թե էլ ինքը գետնափոներում թաքնված չէ, այլ շրջում է Երեւանով, ավելին՝ Երեւանից դուրս էլ է գնում։ Ի դեպ, նույն նպատակին էին ծառայում նաեւ երեկ դուրս տրված անհեթեթությունները, ինչի հետեւանքով հենց նա էր ուշադրության կենտրոնում։
Իր պլանի համաձայն, պատերազմից հետո իր նախատեսած վեց ամսում Նիկոլն ամբողջովին դուրս եկավ ընդհատակից։ Իսկ այդ ընթացքում ընդդիմությունը սալյուտներ է տրաքացնում եւ ընտրությունների պատրաստվում»։
ՆԻԿՈԼԸ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ՄԱՐԴԱՄԵՋ
Կապիտուլյացիայից հետո Նիկոլ Փաշինյանը սարսափահար էր, թաքնվում էր նկուղներում, բունկերից…Posted by Aghasi Yenokyan on Thursday, April 15, 2021