18-ամյա հայ զինվորի սպանությունը Իլհամ Ալիևի ռեժիմի կողմից իրականացված հերթական ռազմական հանցագործությունն է․ Արման Աբովյան
Advertisement 1000 x 90

18-ամյա հայ զինվորի սպանությունը Իլհամ Ալիևի ռեժիմի կողմից իրականացված հերթական ռազմական հանցագործությունն է․ Արման Աբովյան

ԱԺ պատգամավոր Արման Աբովյանի էջից.

Ադրբեջանցիները սպանել են գերեվարված 18-ամյա հայ զինվոր Էրիկ Մխիթարյանին: Նրա աճյունը հայտնաբերվել և նույնացվել է ԴՆԹ հետազոտությունից հետո:

Սա Իլհամ Ալիևի ռեժիմի կողմից իրականացված հերթական ռազմական հանցագործությունն է:

Բոլոր նրանք, ովքեր նախապատրաստում կամ այս կամ այն պատճառով աջակցում են ադրբեջանցիների և թուրքերի հետ «բարիդրացիական» հարաբերությունների հաստատմանը, անարգում և պղծում են մեր այն տղաների գերեզմանները, ում գազանաբար տանջել և սպանել են ադրբեջանի բարբարոսները:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.abovyan.397/posts/784959599079310

 



Նման նյութեր