Ամենակարևորն այն է, որ Հայաստանի ներկայիս «դեռևս» իշխանությունները հասկանան, որ իրենց աբսուրդային քայլերով վերջիններս փաստացի բոլոր առումներով դելեգիտիմացնում են Արցախը․ Արման Աբովյան
Advertisement 1000 x 90

Ամենակարևորն այն է, որ Հայաստանի ներկայիս «դեռևս» իշխանությունները հասկանան, որ իրենց աբսուրդային քայլերով վերջիններս փաստացի բոլոր առումներով դելեգիտիմացնում են Արցախը․ Արման Աբովյան

Արման Աբովյանի էջից.

Հասկանալի է, որ ադրբեջանական տեռորիստների ղեկավարությունը, ովքեր օկուպացրել են Արցախի զգալի մասը, ամեն գնով դիմակայելու են Արցախի Հանրապետության ցանկացած ձևաչափի միջազգային շփումներին:

Իսկ հիմա ամենակարևորը, որպեսզի Հայաստանի ներկայիս «դեռևս» իշխանությունները հասկանան, որ իրենց աբսուրդային քայլերով` ուղղված Ադրբեջանի տեռորիստական պետության հետ “խաղաղության” հաստատմանը, վերջիններս փաստացի բոլոր առումներով դելեգիտիմացնում են Արցախը:

Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցիչը կանչվել է ազերիների ԱԳՆ:

Ապրիլի 16-ին Ադրբեջանում Եվրամիության (ԵՄ) ներկայացուցիչ, դեսպան Կեստուտիս Յանկաուսկասը կանչվել է այս երկրի արտաքին գործերի նախարարություն:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Յանկաուսկասին բողոքի դիվանագիտական նոտա է հանձնվել կապված այս տարվա ապրիլի 14-ին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլարի և Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ հանդիպման կապակցությամբ։

Ազերիների դիվանագետները ահավոր “նեղվել են” և հատուկ հայտարարություն են տարածել…

«…չի կարելի ձեռնարկել քայլեր, որոնք հաշվի չեն առնում հետպատերազմյան տարածաշրջանում զարգացած նոր իրողությունները, սպառնալիք են փխրուն խաղաղությանը և անհիմն սպասելիքներ են տալիս թշնամուն (սրանք մեզ ի նկատի ունեն) : Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի նմանատիպ գործունեությունը` խարխլեց նրա նկատմամբ Ադրբեջանի վստահությունը», – գրում են ադրբեջանական լրատվամիջոցները ՝ հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ-ին:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.abovyan.104/posts/495329655171582

 



Նման նյութեր