Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 870–ով և դարձել 207973։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 15880 մարդ, կատարվել է 931583 թեստավորում (+5290), առողջացել են վարակվածներից 187256-ը (+1056): Գրանցվել է մահվան 3859 դեպք (+24)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 9–ով և դարձել 978։