Դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Starnews.am-ի. նա մեկ միլիոն դրամ է պահանջում. starnews.am
Advertisement 1000 x 90

Դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Starnews.am-ի. նա մեկ միլիոն դրամ է պահանջում. starnews.am

Starnews-ը գրել էր այն մասին, որ ըստ խոսակցությունների՝ դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը և դերասան Թելման Խաչատրյանը սիրավեպ ունեն: Խոսակցությունների պատճառ էր դարձել նաև այն, որ դերասանուհին ֆեյսբուքյան էջում իր և Թելմանի գրկախառնված լուսանկարը դարձրել էր գլխավոր նկար, որը հրապարակվել է առանց մեկնաբանությունների: Այս իրադարձության մեջ հատկանշանական էր այն փաստը, որ Ագնեսան հաճախ չի փոխում ֆեյսբուքյան հիմնական լուսանկարը, իսկ գործընկերների հետ  այսպես գրկախառնված լուսանկար երբեք չի ունեցել:

Ի դեպ, մենք չէինք հաստատել նրանց սիրավեպի մասին լուրերը, ոչ էլ պնդել էինք այդ սիրավեպի իրականություն լինելը: Մեկնաբանություն ստանալու նպատակով փորձել էինք նույնիսկ կապ  հաստատել դերասանուհու հետ, ինչը մեզ չէր հաջողվել: Հարկ ենք համարում ընդգծել, որ տեղեկության հրապարակումից հետո երբևէ չենք ստացել որևէ նամակ, որով Ագնեսա Շահնազարյանը հերքում կպահանջեր, սակայն պարզ է դարձել, որ դերասանուհին հարցը որոշել է կարգավորել օրենքով՝ դիմելով դատարան:

Ցավոք սրտի դերասանուհին նույնիսկ մեր դեմ դատական հայց ներկայացնելու գործընթացը չի կարողացել անթերի իրականացնել:
Starnews.am-ի հիմնադիր հանդիսացող «Մայ փեյջ» ընկերությունը դատարանից մի գրություն է ստացել, համաձայն որի՝ դերասանուհուն հետ է վերադարձվել իր հայցադիմումը՝ հայցադիմումում առկա թերությունների պատճառով: Դատարանի որոշումը դերասանուհին յոթ ժամկետում կարող է բողոքարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան: Կից ներկայացվող գրության մեջ երևում է, որ դերասանուհին համարում է իր անձը և արժանապատվությունը վիրավորված:

աջողություն ենք մաղթում դերասանուհուն իր հայցադիման հետագա ընթացքի համար և նշում ենք, որ այժմ մեր փաստաբանական թիմը անսխալ ու իրական պատասխան հայցադիմում է պատրաստում, որով դիմելու է դատարան՝ մեր անձը ու արժանապատվությունը վերականգնելու համար: Մեր դատական հայցով մենք նույնպես դերասանուհուց գումար ենք պահանջելու և ստացված ողջ գումարը փոխանցվելու է օգնության կարիք ունեցող ընտանիքներից մեկին:

Ինչևէ, մենք պնդում ենք, որ Ագնեսայի ու Թելմանի սիրավեպի մասին լուրը երբեք չենք ներկայացրել որպես փաստ, այլ ինքներս ենք հարց բարձրացրել, որի վերաբերյալ որևէ մեկնաբանություն այդպես էլ չենք ստացել: Ի դեպ, Թելմանի հետ լուսանկարը շարունակում է Ագնեսայի ֆեյսբուքյան էջում մնալ որպես հիմնական լուսանկար:

Կհանդիպենք դատարանում!!!

starnews.am