«Նարրատիվը կանգնեցնելն այս պահին ոչ իմաստ ունի, ոչ էլ, ենթադրում եմ, կա դրա հնարավորությունը». Լևոն Գևորգյան
Advertisement 1000 x 90

«Նարրատիվը կանգնեցնելն այս պահին ոչ իմաստ ունի, ոչ էլ, ենթադրում եմ, կա դրա հնարավորությունը». Լևոն Գևորգյան

Լևոն Գևորգյանի ֆեյսբուքյան էջից.

«Թերևս անհերքելի է դառնում, որ արևելքում գտնվող պետության կենտրոնական «ազգային ֆիկցիան» / դիցաբանությունը / գաղափարախոսությունը հայատյացությունն է: Սկսած սահմանադրական հիմունքներից և դպրոցական կրթությունյց, ավարտած պետական մարմինների ամենօրյա գործողություններով` հայատյացությունը սոսնձում է ադրբեջանական հասարակության տարբեր տարրերը և արդարացիորեն դարձել դրա հաջողության գրավականը: Այս առումով «հաղթանակի պուրակը» պատահականություն չէ. այն աշխատող նարրատիվի միայն հերթական դրսևորում է: Նարրատիվը կանգնեցնելն այս պահին ոչ իմաստ ունի, ոչ էլ, ենթադրում եմ, կա դրա հնարավորությունը (դրա շրջադարձումը կարող է և կործանիչ լինել` միգուցե): Նման պայմաններում, ո՞րն է հայկական ազգային ֆիկցիան: Կարծում եմ այն կարող է լինել միայն պատմական արդարության վերականգնումը (լինի իրավական թե ուժային գործիքներով): Այս կոնցեպտը կարծում եմ ներհատուկ է այն էթնիկ խմբերին, որոնք վերջում իրենց սկսել են հայ գիտակցել: Սկսած Հայոց Էպոսից ավարտած Հայկական հարցով` արդարության վերականգնման գաղափարը միշտ անխուսափելիորեն հետևել է այս հասարակությանը: Հայկական պահանջատիրությունից հրաժարումը (լինի տիտղոսային հողերից հրաժարման տեսքով, թե պատերազմի արդյունքների համար հաշվեհարդարից հրաժարման տեսքով) առաջադիմականություն չէ, լիբերալիզմ չէ, այն ոտնձգություն է մեր ինքնության նկատմամբ, մի բան, որը դեռ ազգ չդարձած էթնոսին կրկին դարձնելու է ցեղախումբ…»

Թերևս անհերքելի է դառնում, որ արևելքում գտնվող պետության կենտրոնական «ազգային ֆիկցիան» / դիցաբանությունը /…

Posted by Levon Gevorgyan on Sunday, April 18, 2021



Նման նյութեր