
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հերքում է լուրերը, որ բերման է ենթարկել, հարցաքննել ու այնուհետև ազատ է արձակել «Ամերիաբանկի» խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանին։
ԱԱԾ մամուլի կենտրոնից նշեցին, որ տարածված այդ տեղեկություններն իրականության հետ որևէ աղերս չունեն և հորդորեցին զերծ մնալ հանրության շրջանում ապատեղեկատվություն տարածելուց։