«Որտեղ չկա գաղափար ,զոհողությունը դառնում է զոհ». Անուշ Սեդրակյան
Advertisement 1000 x 90

«Որտեղ չկա գաղափար ,զոհողությունը դառնում է զոհ». Անուշ Սեդրակյան

Անուշ Սեդրակյանի ֆեյսբուքյան էջից.
«Պետությունը գին ունի։Ու էդ գինը զոհողությունն ա։ Խելք ու բարոյականություն ունես,զոհասեղանին դա ես դնում, քչություն ա անում կյանք ես դնում։ Որովհետև ձեր կողմից չգիտակցված քրիստոնեությունից ի վեր ամեն ինչի գինը զոհողությունն ա ,իսկ պետությունը համ անհատական , զոհողություն ա,համ էլ հանրային հավաքական զոհողություն ` էլիտայից մինչև զինվոր։
Կասեք `քիչ ենք զոհողություն արել՞։Կասեմ` շատ քիչ։Մի քանի էպիզոդ հանած, զոհողություն չեք արել, զոհ եք տվել միլիոնով։Էդ ոնց եղավ ,որ ԽՍՀՄ դիսկուրսում,տեսակարար կշռով ամենաշատ սպանվածը տվեցիք,նույնիսկ հետհայաց մի օֆ չարեցիք։ Ուրիշ երկրի համար հերոս դարձաք, ուրիշի պետական պրոեկտի համար տված զոհը ընդունելի համարեցիք,սեփական պետության համար արված զոհողությունը մութ ու ցուրտ օրերով օր առ օր հաշվարկեցիք ու մուննաթ եկաք։Բա թե` փրկիր կյանքեր։
Ով զոհողություն չունի անելու,պետություն չունի ստանալու։ Ու դա էլ մոտեցում է.էդ դեպքում լուծարվեք գաղթեք ,ծվարեք մի տեղ, բայց մի աղտոտեք նոոսֆերան ռաբիզության հասնող ողբերգական խաղաղասիրական թառանչներով, կամ ռևաշիստական բլթոցներով։ Որտեղ չկա գաղափար ,զոհողությունը դառնում է զոհ։ Իսկ ինչ վերաբերվում է ապրել չապրելուն…. մենք բոլորս, զոհողություն չարածներս ու դրան անպատրաստներս միթե զոհ չենք հիմա։ Մենք ավելի զոհ ենք, քան նրանք ովքեր մահացան զոհողության գիտակցումով ,իսկ մենք նրանց զոհողությունը ուրացանք։
Կյանքը իմաստ ունի միայն այն ժամանակ,երբ կա բան,որ կյանքից թանկ ա։
Սաղ նախկիններն են մեղավոր `Տիգրան Մեծից սկսած»։

Պետությունը գին ունի։Ու էդ գինը զոհողությունն ա։ Խելք ու բարոյականություն ունես,զոհասեղանին դա ես դնում, քչություն ա…

Posted by Ann Norikyan on Wednesday, April 14, 2021



Նման նյութեր