«Դավաճան Նիկոլի սիրելի նախկին «հրեշները»». Գագիկ Համբարյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Դավաճան Նիկոլի սիրելի նախկին «հրեշները»». Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից.

«Հայաստանի վարչապետի աթոռին զմռսված դավաճանը և դրան սպասարկող թիմը շատ է սիրում խոսել նախկինների թալանի, կեղծարարության, բեսպրեդելի և նախկինների կողմից թույլ տված այլ արատավոր երևույթների և հանցագործությունների մասին…

Որքան հասկանում եմ, ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ արդեն քարոզարշավ սկսած կապիտուլյատն Նիկոլը մարդկանց ուղեղները լվալու և հույզերի վրա խաղալու առումով կրկին ընտրելու է «նախկինների» թեման շահարկելը…

Այս ամենը տարօրինակ չէր թվա, եթե չլինեին բազում փաստեր, որ այժմ իրեն սպասարկող և իշխանության մաս կազմողների մեջ կան նախկիններից բավական մի մեծ բանակ, որոնց մեջ են նաև նախկինների օրոք իրենց ամենավատ կողմերով դրսևորած անձինք, որոնց վերաբերյալ դավաճան Նիկոլը, եթե նախկինում բղավում էր, ապա հիմա ծպտուն չի հանում… Ստացվում է, եթե նախկին օդիոզը հիմա ծառայում է իրեն, ապա շատ արագ մոռացվում է նրա «նախկին» թալանչի, ընտրակեղծարար, բեսպրեդելշչիկ, գող, ավազակ, մարդասպան և գործ սարքող լինելը… Բերեմ մի քանի օրինակ…

Այս իշխանության նախկիններից ժառանգած սիրելի կադրերից է Գագիկ Ջհանգիրյանը, որի անվան հետ են բազմաթիվ մարդիկ և ԶԼՄ-ներ կապում 1995 թ-ի ԱԺ ընտրությունների և սահմանադրական հանրաքվեի ու 1996 թ-ի կեղծված նախագահական ընտրությունները, երբ վերջինս բարձր պաշտոն էր զբաղեցնում ԿԸՀ-ում… Դե Գագիկ Ջհանգիրյանի և Մատաղիսի զորամասում կատարված սպանությունների գործի կապի մասին գիտեն շատերը… Այդ ժամանակվա զինդատախազ Ջհանգիրյանն, ըստ ԶԼՄ-ների և այդ թվում Նիկոլի ընտանիքին պատկանող ԶԼՄ-ների այդ սպանությունները ջարդում էր անմեղ երեք տղաների գլխին, որոնք անմեղ լինելով բանտում մի քանի տարի անցկացնելու հետո արդարացվեցին… «Մատաղիսի զորամասի» գործով սկանդալը հասավ միչև ՄԻԵԴ, որտեղ Հայաստանը պարտվեց… Ի դեպ, Ջհանգիրյան Գագիկը շարունակում է պնդել, որ մարդասպաններն այն տղաներն են, որոնց ինքը 21 տարի առաջ թիրախավորել էր և փորձում էր ցմահ նստեցնել բանտ.. Ու այս մարդուն, նախկիններին խիստ քննադատող Նիկոլը տանում է ԲԴԽ՝ ապագայում այդ կառույցի նախագահ դարձնելու նպատակով… Հավելեմ, որ մի քանի տարի առաջ ԱԺ-ում Նիկոլ-Ջհայգիրյան «մենամարտի» ժամանակ մեկը մյուսին անվանեցին անգրագետ…

Հաջորդը, Անդրանիկ Քոչարյանն է՝ ԱԺ քայլիստ պատգամավոր, որը նաև զբաղեցնում է պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնը… Սույն կերպարը նախկինների ամենախդրահարույց և սկանդալայիններից է… Քոչարյան Անդոն իրեն շատ վատ դրսևորել է 1990-ականնների կեսին, երբ պաշտոն ստացավ Գյումրիում, որտեղ և ձեռք բերեց «Հրեշ Անդո” մականումը… Սրա հետ են շատ գյումրեցիներ և ԶԼՄ-ներ կապում աղետի գոտու թալանը (հատկապես Գյումրիում մինչև հիմա մատնանշում են նրա և Լևոն Տեր-Պետրոսյանի եղբոր՝ Թելման Տեր-Պետրոսյանի կողմից Գյումրիի Տեքստիլ ֆաբրիկայի թալանը և հաստոցների կոպեկներով վաճառքը իրանցի գործարարներին ), ահռելի քանակությամբ շինտեխնիկայի անհետացումը»,  կաշառակեաննախադեպրությունը, բեսպրեդելը…

Իսկ հիմա «Հրեշ Անդոն» դարձել է հրեշտակ ու ամենամոլի նիկոլականը, որի արդյունքում էլ դավաճան Նիկոլը «մոռացության» է , հովանավորչությունըմատնում Անդրանիկ Քոչարյանի խայտառակ անցյալը…

Այս ցուցակում իր ուրույն տեղն ունի նախկին կարկառուն ՀՀԿ-ական, Գալուստ Սահակյանի աներորդի, նախկին ՀՀԿա-ական, ԽՍՀՄ երրորդ մեծությամբ մարզադաշտը կոպեկներով սեփականշնորհած Աշոտ Աղաբաբյանը՝ հայտնի Բուռնաշը.. Իշխանատեղափոխությունից հետո, սույն օդիոզ և սկանդաային կերպարը դարձել է դավաճան Նիկոլի մոլի երկրպագուն և հարցազրույցներ է տալիս ու հայտարարում, որ ամեն ինչ պետք է արվի, որ նախկինները հետ չվերադառնան…

Զավեշտն այն է, որ նախկինների օրոք «ամենամենաշնորհային» դիրք ունեցող Բուռնաշը բողոքում է նախկիններից… «Բուֆետչիկ» Բուռնաշը ոչ միայն իրենով արեց 70 հազար նստատեղով «Հրազդան» մարզադաշտը, այլև «արտոնյալ կարգավիճակով» բազում տարիներ ԱԺ պատգամավոր էր ընտրվում Շիրակի մարզի հյուսիսային՝ Ամասիա-Աշոցքի տարաշաշրջանից և Գյումրիի մի մասից… Թե ինչպե՛ս էր ընտրվում երեսփոխան, շիրակցիները շատ լավ են հիշում… Ըստ տարածված լուրերի, Բուռնաշը բացարձակ չէր թաքցնում, որ, ըստ նույն օդում կախված լուրերի, 5000 դրամ ընտրակաշառք բաժանելով էր ընտրվում, իսկ իրեն հարցով դիմող ընտրողներին հակադարձում էր, որ նա արդեն նրանց ձայները գնել է և որևէ պատրականություն չունի նրանց առաջ… Գյումրիում նաև չեն մոռանում «մարդագողությունը», երբ Բուռնաշն ԱԺ ընտրություններից մեկից ընդառաջ «գողացել» էր պատգամավորի թեկնածուներից մեկին…

Ու հիմա, այս օդիոզ և զավեշտալի կերպարը բամբասում է նախկիններից և սատարում է Նիկոլին… Ասեմ՝ Բուռնաշն ու Նիկոլն արժանի են մեկը մյուսին…

Նիկոլին սպասարկողներից կառանձնացնեմ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, ով, ըստ Նիկոլի և նրան պատկանող ԶԼՄ-ների ամենաօդիոզ և ամենասկանդալային կերպարներից է, քանի որ հենց նույն Նիկոլը նրան բազմիցս, այդ թվում նաև ԱԺ ամբիոնից մեղադրել է ընտրակեղծարարության և ընտրություններից հետո «նկարչություն» անելու մեջ… Հավելեմ, որ Մուկուչյանը պարտք չէր մնում և հակադարձում էր Նիկոլին այլ վիրավորանքներով… Բայց իշխանատեղափոխությունից հետո, Նիկոլ-Մուկուչյան զույգը շատ սերտ սկսեցին համագործակցել, որի արդյունքն,ըստ օդում պտտվող լուրերի, եղավ 2018 թ-ի դեկտեմբերին կեղծված արտահերթ խորհրդարանական ընտրությունները…

Սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթելու Նիկոլի միակ հույսը կրկին «ռեմբրանտ» Տիգրան Մուկուչյանն է, որի պատճառով էլ նախկիններին թիրախավորող դավաճան Նիկոլը «մոռացության» է տալիս իր սերտ համագործակցությունը իր կողմից ընտրակեղծարարության մեջ մեղադրված Տիգրան Մուկուչյանին…

Նախկիններից Նիկոլը ժառանգել է նաև գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ում հենց Նիկոլն ԱԺ ամբիոնից մեղադրում էր բազում հանցագործությունների մեջ, իսկ Արթուն էլ 2018 թ-ի գարնանը ԱԺ էր եկել Նիկոլին ձերբակալելու «պատվերով»… Իշխանատեղափոխությունից հետո Նիկոլ-Արթուր տանդեմը շատ արագ մոռացավ, թե ժամանակին մեկը մյուսին ինչ վիրավորանքներ և մեղադրանքներ էր ներկայացնում ու դավաճան Նիկոլը «մինչև վերջին խազը» սկսեց օգտագործել գեղցի Արթուրին՝ նրա վրա թողնելով նախկինների նկատմամբ իր կողմից սանձազերվծած հարձակումները… Այո՛, Նիկոլն այսպիսով նաև վրեժխնդիր է լինում Արթուրից. վերջինիս միջոցով պատժելով Քոչարյանին և այլ նախկին պաշտոնյաներին…

Հոռոմցի Արթուր Դավթյանը հայտնի է նաև իր հովանավորչություններով, որոնց վրա «աչք» է փակում դավաճան Նիկոլը…

Հաջորդ օդիոզ կերպարը, ում հետ Նիկոլը մոռանալով իր ունեցած բազում խնդիրները, իշխանատեղափոխությունից հետո, ըստ լուրերի, սկսեց սերտ համագործակցել՝ հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանն է, ով հայտնի է Լֆիկ Սամո մականունով… Տարիներ առաջ հենց այդ ժամանակվա ԱԺ իշխանական պատգամավոր Լֆիկ Սամոն էր բացահայտ հայտարարում, որ Նիկոլը «իրանց ախպերն ա»՝ ակնարկելով, որ վերջինս կապ ունի նախկինների հետ… Տարիներ շարունակ Սամվել Ալեքսանյանի նկատմամբ բացասական կարծիք ձևավորում էր հիմանակում Նիկոլի ընտաներկան թերթը, ով հայտնի գործարարին մեղադրում էր որոշ ապրանքների արտադրման և ներկրման ոլորտներում մենաշնորհային դիրք ունենալու, կեղծարարության, մարդասպանության և այլ հանցագործությունների մեջ, բայց իշխանության գալուց հետո Լֆիկ Սամոն դավաճան Նիկոլի համար դարձավ շատ ընդունելի և օրինապահ գործարար… Նիկոլը չգիտես ինչի՛ դիմաց շատ արագ «մոռացավ» և՛ Լֆիկի հանցագործ լինելը, և՛ վերջինիս նկատմամբ տածած հակակրանքը…

Գիտեք ինչու՞ է Նիկոլն այս նախկինների հետ սերտ համագործակցում և «մոռանում», որ նրանք նախկին կոռումպացված և կեղծարարներ են… Խնդիրը միայն այն չէ, որ վերջիններս հիմա հլու հնազանդ ծառայում են դավաճան Նիկոլին և կատարում են վերջինիս բոլոր քմահաճույքները… Բանն այն է, որ հենց դավաճան Նիկոլը կարկառուն ՆԱԽԿԻՆ է, ով նախկինների մոտ ընդդիմադիր էր աշխատում…»:

Դավաճան Նիկոլի սիրելի նախկին “հրեշները”

Հայաստանի վարչապետի աթոռին զմռսված դավաճանը և դրան սպասարկող թիմը շատ է սիրում…

Posted by Gagik Hambaryan on Sunday, April 18, 2021



Նման նյութեր