Ապրիլի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 208818 դեպք։
Առողջացել է 189017 մարդ, մահացել` 3895-ը:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14924 պացիենտ:
Ընդհանուր առմամբ կատարվել է 937603 թեստավորում:
Երեկ կատարվել է 2176 թեստավորում։
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 298 նոր դեպք:
1551 մարդ առողջացել է, 17–ը` մահացել:
2 կորոնավիրուսակիր մահացել է այլ հիվանդության պատճառով։
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 982 է:
ՀՀ առողջապահության նախարարություն