Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից.
«Նիկոլն ու իր արբանյակներն անընդհատ դաշտ են նետում ինչ-որ խայտառակ կամ փուչիկ մտքեր, որոնք որոշակի լսարան այնուամենայնիվ ունեն։
Եւ մենք գիտենք այն պարզ ճշմարտությունը, որ Նիկոլի առաջարկած բոլոր «բարեփոխումները», բոլոր խոստումները օդ են։ Նրա խոսքը զրոյական արժեք ունի։
Բայց լրագրողները իներցիայով սկսում են զանգել փորձագետների, հասարակական գործիչների, հրավիրել քննարկումների մեկնաբանելու համար այդ զառանցանքները։
Սակայն հենց սկսում ես ամենաաբսուրդ իսկ խոսքը քննարկել, այն դառնում է քննարկման լեգիտիմ թեմա։
Այսինքն այդ զառանցանքները, փուչիկները քննարկելով՝ մենք դրանք լեգիտիմացնում ենք։ Նույնիսկ շատ լավ հասկանալով, որ դրանք ստեր են, փուչիկներ են, ուղղակի անբարոյականություն են։
Ըստ էության, ջանասիրաբար վերակենդանացնում ենք դեռ 3 ամիս առաջ քաղաքական դիակի կարգավիճակ ունեցող դավաճան ստահակին։ Նիկոլի հետևից էլ սկսում են սյամոների-արայիկների-վաղարշակների և այլոց թշիկները կարմրել ու կենդանության նշաններ ցույց տալ։
Եթե ընդդիմադիր մեդիադաշտը մոտ օրերս այս խնդիրը չլուծի, կստացվի, որ աշխատում է ի շահ Նիկոլի, աշխատում է Նիկոլի հաղթանակը կերտելու համար։
Ես կոչ եմ անում ընդդիմադիր և չեզոք բոլոր լրատվամիջոցների ղեկավարներին հավաքվել, այս թեման քննարկել, ինչ-որ բանաձևի գալ Երկիր ՀԺ-ի 24-ժամյա ցիկլից դուրս գալու։
Հակառակ դեպքում ԲՈԼՈՐՈՎՍ իշխանության ենք բերելու Հայաստանի գերեզմանափորին՝ թեպետ և իրեն հայհոյելով ու քլնգելով։
Մոտակա թեման էլ, որով Նիկոլն իր թույնի հերթական դոզան է սրսկելու դաշտ, կարծում եմ, ապրիլի 24-ն է լինելու։
#երկիրՀԺ
#նիկոլաթուրքեր»
Նիկոլն ու իր արբանյակներն անընդհատ դաշտ են նետում ինչ-որ խայտառակ կամ փուչիկ մտքեր, որոնք որոշակի լսարան այնուամենայնիվ…
Posted by Կարեն Վրթանեսյան on Monday, April 19, 2021