«Գլխավոր Շտաբ» օպերացիան հաջող անցկացնելուց հետո Նիկոլ Փաշինյանը որոշեց պարտության ողջ մեղքը գցել գեներալների վրա։ Եւ ճիշտ արեց։ Երբ գեներալները որոշեցին, որ ավելի կարեւոր է իրենց պիլասոսի վարկը փակել, քան իրենց արժանապատվությունը, կամ իրենց Հայրենիքը պաշտպանել՝ սրանց հետ արդեն կարելի է անել ինչ ասես։
Եւ ոչ ոք չհիշեց, որ Նիկոլը պատռում էր դոշի շորերը եւ հայտարարում, որ ինքն է գերագույն գլխավոր հրամանատարը, որ կոչ էր անում հանկարծ չշշկռել, որ այս բարձրագույն հրամանատարության 80-90 տոկոսին ինքն էր նշանակել ու մեդալներ տվել։
Նիկոլը նոր գեներալիտետ էր նշանակել նախկիններից ազատվելու առիթով, հիմա նոր գեներալիտետ կնշանակի պատերազմը պարտվածներից ազատվելու առիթով։
Համաձայն «Գլխավոր Շտաբ» օպերացիայի պայմանների, այս գեներալներին առանձնապես չի նեղացնի։ Կհամոզի, որ հիմա թրենդը շոտլանդականն է եւ շրջազգեստներ կհագցնի, կբացատրի, որ լիբերալիզմի պահանջներ կան, եւ վանդակավորի փոխարեն թիթեռներով-ծաղիկներով ու փոռիկներով կլինեն շրջազգեստները։
Պիլասոսի վարկը, իհարկե, կվճարեն, գեներալները կնշանակվեն բարձր պաշտոնների՝ խորհրդականներ կամ ժէկի պահեստապետներ, իհարկե, առանց ուսադիրներին եւ գեներալական հավելավճարներին ձեռք տալու։
Իսկ բարձր հրամանատարական պաշտոնների պահանջարկը հիմա շատ բարձր է. Գլխավոր Շտաբը կհամալրեն ԻՔ այն տղաներն ու աղջիկները, ովքեր տեղ չեն գտնելու նոր խորհրդարանում։ Այստեղ կտեղափոխվեն իրենց բազկաթոռներով, քարտուղարուհիներով, օգնականներով, խորհրդականներով, վարորդներով եւ ԱԺ բուֆետով։
Սա նաեւ բանակը քանդելու գլխավոր պլանի մաս է, քանի որ այս դասալիքներն անգամ կրակել չգիտեն։
Իսկ ներկա գեներալները գոնե հրացան բռնել գիտեն։ Ճիշտ է, պարզվեց, որ ատրճանակին չեն տիրապետում։
Աղասի Ենոքյանի էջից:
«Գլխավոր Շտաբ» օպերացիան հաջող անցկացնելուց հետո Նիկոլ Փաշինյանը որոշեց պարտության ողջ մեղքը գցել գեներալների վրա։ Եւ…
Posted by Aghasi Yenokyan on Sunday, April 18, 2021