Միջադեպ իրանա-ադրբեջանական սահմանին. 2 հոգու ձերբակալել են, մեկը վնասվածք է ստացել
Advertisement 1000 x 90

Միջադեպ իրանա-ադրբեջանական սահմանին. 2 հոգու ձերբակալել են, մեկը վնասվածք է ստացել

Ադրբեջանի սահմանը հատելու փորձ անելու պահին Իրանի երկու քաղաքացու են ձերբակալել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությանը:

Միջադեպը տեղի է ունեցել Ֆիզուլիի շրջանի Ղազախլար գյուղի մոտակայքում գտնվող սահմանապահ ուղեկալի տարածքում։

Երեկ երեկոյան սահմանապահ զորքերի «Հորադիզ» ջոկատի կարգախումբը նկատել է, որ անհայտ անձինք փորձում են հատել Իրանի Իսլամական Հանրապետության սահմանը:

«Սահմանապահ ուղեկալը ոտքի է հանվել «զենք» հրահանգով, ծառայողական տարածքը փակվել է, ԻԻՀ սահմանապահները տեղեկացվել են դեպքի մասին։ Դրանից հետո ադրբեջանցի սահմանապահները նախազգուշական կրակ են բացել օդից, սակայն սահմանախախտները չեն ենթարկվել ու ձերբակալվել են», – նշված է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Ձերբակալվածներն Իրանի քաղաքացիներ են` 1991 թվականին ծնված Ֆեյզի Յասեր Նարիմանը և 1993 թվականին ծնված Հուսեյնպուր Սեկքադ Հասանը։ Առաջինը ձերբակալության ընթացքում թեթև վնասվածք է ստացել։ Նրան օգնություն է ցուցաբերվել։

Իրավախախտների մոտ թմրանյութի հաբեր են հայտնաբերվել ու առգրավվել։ Միջադեպից հետո ձերբակալվել են տեղի բնակիչները, որոնք դեպքի վայր են գնացել սահմանախախտների հետ հանդիպելու նպատակով։

armeniasputnik.am