«Սամադի «կիրթ և կառուցողական» հիստերիան խոսում է այն մասին, որ մեր երկրի հեղինակությունն ու կեցվածքը կտրուկ փոփոխման կարիք ունի». Նաիրա Կարապետյան
Advertisement 1000 x 90

«Սամադի «կիրթ և կառուցողական» հիստերիան խոսում է այն մասին, որ մեր երկրի հեղինակությունն ու կեցվածքը կտրուկ փոփոխման կարիք ունի». Նաիրա Կարապետյան

Նաիրա Կարապետյանի ֆեյսբուքյան էջից.

«ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում քննարկվելու է հայ ռազմագերիների և բռնի պահվող անձանց հարցը:

Այս փաստը դուր չի եկել Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդով, ով պահանջել է հարցը օրակարգ մտցնելը դնել քվեարկության, իսկ հարցի՝ օրակարգ մտնելուց հետո (93 կողմ, 21 դեմ, 18 ձեռնպահ) աբսուրդ մի միտք հայտնել, թե՝ սա կարող է խանգարել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը:

Ստացվում է, որ Սամադը ուղղակիորեն սպառնում է, որ հարցի քննարկումը, կրկնում եմ՝ քննարկումը, և ոչ՝ լուծումը, կարող է հարցի տակ դնել խաղաղության հաստատումը:

Սա պարզ մի ապացույց է, որ Ադրբեջանը, ստանալով իր իսկ սանձազերծաց անմարդկային պատերազմից առավելագույն արդյունքը, չի կարողանում համակերպվել անգամ ամենաչնչին զիջման՝ ԵԽԽՎ հարթակում ռազմագերիների հարցի քննարկմանը:

Իրականում Սեիդովի այս պահվածքը պետք է ճիշտ եզրահանգման բերի մեզ ավելի գլոբալ հարցում՝ մեզ պետք է կտրուկ փոփոխություն:

Սամադի «կիրթ և կառուցողական» հիստերիան խոսում է այն մասին, որ մեր երկրի հեղինակությունն ու կեցվածքը կտրուկ փոփոխման կարիք ունի, և առաջին հերթին պետք է փոխվի գլխավոր բանակցողը՝ պարտվածը չի կարող պայման թելադրել, կապիտուլյանտը չի կարող երկրի շաահ առաջ տանել:

Հանուն ապագայի, մեզ պետք է լուրջ, ուժեղ, կշռադատված և պրոֆեսիոնալ իշխանություն»:

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում քննարկվելու է հայ ռազմագերիների և բռնի պահվող անձանց հարցը:

Այս փաստը դուր չի եկել…

Posted by Naira Karapetyan on Monday, April 19, 2021



Նման նյութեր