Ինձ չի հետաքրքրում, դուռը բացեք ոնց ուզում եք. Ջհանգիրյանը «ներխուժել» է Վարդազարյանի աշխատասենյակ. armdaily.am
Advertisement 1000 x 90

Ինձ չի հետաքրքրում, դուռը բացեք ոնց ուզում եք. Ջհանգիրյանը «ներխուժել» է Վարդազարյանի աշխատասենյակ. armdaily.am

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը քիչ առաջ ներխուժել է Ռուբեն Վարդազարյանի աշխատասենյակ։

Մեզ հայտնի դարձավ, որ նա կոտրել է կապարակնիքը, դուռը բացելու համար կանչել է ընթերականերին, հայտարարել, թե «ինձ չի հետաքրքրում, դուռը բացեք ոնց ուզում եք» եւ մեխանիկական ուժ կիրառելով՝ բացել է տվել դուռը։

Եւ այսպես Ջհանգիրյանը հասավ իր մուրազին՝ ԲԴԽ նախագահի աշխատասենյակին։

Նկատենք, որ դատախազության նախկին աշխատողների դեպքում դուռը սրբություն է համարվել, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը դուռը համբուրելով հեռացավ։ Բայց նախկին զինդատախազ Ջհանգիրյանը նոր բարքերի կրող է՝ ի դեմս այսօրվա իշխանության, ովքեր հեղափոխության ժամանակ կոտրեցին Հանրային ռադիոյի դուռը։

Ժողովրդական ասացվածքն, սակայն, ասում է՝ ով ինչպես գալիս է, այնպես էլ հեռանում է։
Փորձեցինք տեղեկությունները ճշտել Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանից, սակայն մեր զանգերը անպատասխան մնաց։

Նկատենք, որ դեռ առավոտյան նա ArmDaily.am-ին հայտնել էր, որ Վարդազարյանին սպասարկող մեքենան հանձնվել է Ջհանգիրյանին, բայց աշխատասենյակը կապարակնքված է ու փակ։

armdaily.am