«Ապրիլի 20-ին Թուրքիայի նախագահի աշխատակազմը կանցկացնի Հայոց ցեղասպանության թեմայով միջազգային գիտաժողով, որի ժամանակ կներկայացվեն թուրքական ժխտողականության հերթական թեզերը՝ ամեն ինչում մեղադրելով հայերին». Վարուժան Գեղամյան
Advertisement 1000 x 90

«Ապրիլի 20-ին Թուրքիայի նախագահի աշխատակազմը կանցկացնի Հայոց ցեղասպանության թեմայով միջազգային գիտաժողով, որի ժամանակ կներկայացվեն թուրքական ժխտողականության հերթական թեզերը՝ ամեն ինչում մեղադրելով հայերին». Վարուժան Գեղամյան

Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից.

«Վաղը՝ ապրիլի 20-ին Թուրքիայի նախագահի աշխատակազմը կանցկացնի Հայոց ցեղասպանության թեմայով միջազգային գիտաժողով, որի ժամանակ կներկայացվեն թուրքական ժխտողականության հերթական թեզերը՝ ամեն ինչում մեղադրելով հայերին (կից այդ գիտաժողովի պաստառն է)։

Իմիջիայլոց, գիտաժողովի բացումն անելու է նախագահի գլխավոր խորհրդական Ֆ. Ալթունը։

Այս նորությամբ կիսվում եմ արձանագրելու համար այն տխուր փաստը, որ Հայաստանի իշխանությունները այս տարի ապրիլի 24-ին ընդառաջ ոչ մի պատշաճ գիտական ու միջազգային ծավալների միջոցառում չեն կազմակերպել Հայոց ցեղասպանության թեմայով։

Ու քանի որ դա չի անում Հայաստանի դե ֆակտո իշխանությունը, ապա ես ու իմ ընկերները որոշել ենք այդ բացը մասամբ լրացնել մեր ուժերով։ Ապրիլի 23-ին կազմակերպել ենք «Հայաստանը և Թուրքիան Հարավային Կովկասում. իրողություններ և ռիսկեր» գիտակիրառական խորհրդաժողովը՝

https://www.facebook.com/events/1243765816052502

Տարածե՛ք և համեցե՛ք քննարկելու մեր պետությանը սպառնացող ռիսկերը»։

Վաղը՝ ապրիլի 20-ին Թուրքիայի նախագահի աշխատակազմը կանցկացնի Հայոց ցեղասպանության թեմայով միջազգային գիտաժողով, որի…

Posted by Varuzhan Geghamyan on Monday, April 19, 2021



Նման նյութեր