«<Global Aviation Consulting> ավիաընկերության բեռնատար ինքնաթիռը, որն իրականացնում էր Փարիզ-Տոկիո չվերթը, վայրէջք է կատարել Նովոսիբիրսկի «Տոլմաչևո» օդանավակայանում։ Օդանավի հրամանատարը տեղափոխվել է հիվանդանոց»,- հայտնել է ՌԻԱ Նովոստիի աղբյուրը։
Նրա խոսքով՝ օդանավում ուղևորներ չեն եղել։ Ինքնաթիռի անձնակազմը, այդ թվում՝ փոխարինող (ռեզերվային), գտնվում է 18-ժամյա հանգստի մեջ։ Դրանից հետո ինքնաթիռը կմեկնի Տոկիո։
Ինքնաթիռի թռիչքը նախատեսված է Մոսկվայի ժամանակով 21: 00-ին: