Գերիները հեռախոսով կապ են հաստատել ընտանիքի անդամների հետ. Զառա Ամատունի. news.am
Advertisement 1000 x 90

Գերիները հեռախոսով կապ են հաստատել ընտանիքի անդամների հետ. Զառա Ամատունի. news.am

Ադրբեջանում գերեվարված անձանց հնարավորություն է ընձեռվել հեռախոսով կապ հաստատել ընտանիքի անդամների հետ։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«Այդ անձանց ԿԽՄԿ ներկայացուցիչների պարբերական տեսակցությունների հիմնական նպատակն է՝ օգնել կապ հաստատել ընտանիքների հետ: Ինչպես գիտեք, շփումների ավանդական ձեւը Կարմիր խաչի նամակներն են: Վերջին իրադարձությունների կապակցությամբ իշխանությունների համաձայնությամբ նաեւ հնարավորություն է ընձեռվել կապ հաստատել հեռախոսազանգերի միջոցով, գործարկել նաեւ կապի այլ միջոցներ»,- ասաց Զառա Ամատունին:

news.am