Քաղաքականությունը ոմանց համար դարձել է անտեր անապատ, որ անարգել մտնում են. Հասրաթյան
Advertisement 1000 x 90

Քաղաքականությունը ոմանց համար դարձել է անտեր անապատ, որ անարգել մտնում են. Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քաղաքականությունը ոմանց համար դարձել է անտեր անապատ, որ անարգել մտնում ու չեն իմանում՝ ուր են գնում: Նրանց համար, կարծես, կարևորն անսահմանության մեջ լինելն է ու մեկ էլ այն «հեքիաթային» զգացումը, որ այդ անտեր անսահմանության մեջ իրենք տեր ու ամենակարող են… Այն ինչ, անապատը, բացի խաղաղ ու անսահման լինելուց, ունի նաև հզոր և ավազախառը քամիներով իր անսահմանությունը պղտորելու հատկություն… Ահա հենց այդ ժամանակ է պարզորոշվում, թե այդ ավազախառն քամիների պայմաններում որքանով են մարդն ու անապատն իրար ներդաշնակ…

Հ.գ.- Մենք այսօր հայտնվել ենք մի իրավիճակում, երբ այդ ներդաշնակության բացակայության պատճառով անապատը մեզ խժռում է…»:



Նման նյութեր