«Ինչպիսի հրաշալի նվեր ապրիլի 24-ին ընդառաջ. երևի, որ մի քիչ լավ ման գանք՝ մի տեղ Քեմալի արձանն էլ կգտնենք». Ալբերտ Ունուսյան
Advertisement 1000 x 90

«Ինչպիսի հրաշալի նվեր ապրիլի 24-ին ընդառաջ. երևի, որ մի քիչ լավ ման գանք՝ մի տեղ Քեմալի արձանն էլ կգտնենք». Ալբերտ Ունուսյան

Ալբերտ Ունուսյանի էջից. «Ամիսներ առաջ սուպերմարկետներից մեկում կինս մի գրչատուփ ֆիքսեց, որի վրա թուրքերենով տպված էին հայասպան, հայակործան Քեմալ Աթաթուրքի «Երջանիկ է նա, ով թուրք է ծնվում» խոսքերը: Բարձրացած աղմուկից մեզ հետ կապ հաստատ ցանցի տնօրենը, ներողություն խնդրեց և վստահեցրեց, որ անմիջապես այդ խայտառակությունը կհեռացվի, ցանցի մյուս կետերում ու պահեստում էլ հրահանգվել է տեղերում «ինվենտարիզացիա» անցկացնել:

Այսօր գիշերը գողեգողի Աջափնյակում, Արմենիա բժշկական կենտրոնի (հանրապետական հիվանդանոց) դիմացի այգում տեղադրվել է Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի գաղափարակից ընկերոջ, «օրթախի»՝ Գանդիի արձանը: Ինչպիսի հրաշալի նվեր ապրիլի 24-ին ընդառաջ:

Երևի, որ մի քիչ լավ ման գանք՝ մի տեղ Քեմալի արձանն էլ կգտնենք:

Սրանք ոչ ապիկար են, ոչ դավաճան են, ոչ էլ խեղկատակ, սրանք զտարյուն թուրք են:

Դմփ-դմփ-հու…»:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/A.Unusyan/posts/3832042783531717

 



Նման նյութեր