Սա Գորիսում է, Սյունիքը հանձնելու ձևը gps «դեմարկացիան» էր, որ բանավոր պայմանավորվածություն էր հոգեխանգարված դավաճանի և իլհամի միջև
Advertisement 1000 x 90

Սա Գորիսում է, Սյունիքը հանձնելու ձևը gps «դեմարկացիան» էր, որ բանավոր պայմանավորվածություն էր հոգեխանգարված դավաճանի և իլհամի միջև

Ալեն Ղևոնդյանի էջից. «Սա Գորիսում է։ Սյունիքը հանձնելու ձևը gps 《դեմարկացիան》էր, որ բանավոր պայմանավորվածություն էր հոգեխանգարված դավաճանի և իլհամի միջև։ Խնդիրը այսքան մոտ ադրբեջանցի դիրքերը մոտ բերելն էր, որ մեր համեմատ գերակայություն ունենան և X ժամին, երբ սիգնալը Բաքվից գա, ասենք, երբ Ուկրաինա ՌԴ բախումը սկսվի, սրանք Սյունիքի թեման սկսեն։

Ու չզարմանաք, եթե ՀՀ ներկա իշխանությունները, իմիտացիոն դիմադրություն ցուցաբերելով, ռուսներին արգելեն իրենց օգնել` համարելով դա Սյունիքը թորքին հանձնելու իրենց` սուվերենիտետի խախտում…

Ով կմտածեր, որ էսքան տարի մեր երկրում ապրելուց ու մասնագիտական գործունեություն ծավալելուց հետո, այսօր ես նման տողեր կգրեմ։ Ցավոք սա է իրողությունը։
Սա քաղաքականություն վաղուց չի, սա մեր կյանքն է…
Իրականում սա մեծ ողբերգություն է, երբ ֆիքսում ես իշխանությանդ` ուրիշ երկրի շահերի սպասարկու լինելու հանգամանքը։ Բայց ավելի լավ է իմանալ, սա փաստել, քանզի պետության լիարժեք կորստի խնդիրը առավել քան ակտուալ է»։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo?fbid=10219828487448225&set=a.10206785324617306

 



Նման նյութեր