ԱՄՆ-ի Փենսիլվանիայի նահանգի բնակչուհին այնպիսի փոփոխություններ է կատարել իր աշխատավայրում, որ այն սկսել է հիշեցնել ձյունապատ տուն, որը զարդարված է Սուրբ Ծննդի առթիվ: Գրասենյակից արված տեսագրությունը դեկտեմբերի 19-ին հրապարակել են Facebook-ում Դանինա Չաֆինի էջում:
Ինչպես նշել է Չաֆինը հոլովակին կից գրության մեջ, աշխատակիցները կազմակերպել էին դեկորացիաների մրցույթ: Սոցցանցի օգտատերը նկարահանել է իր գործընկերուհու՝ Մելիսա Օ՛Նիլի աշխատավայրը: