«Օրինականության անօրեն պահանջը». Աղասի Ենոքյան
Advertisement 1000 x 90

«Օրինականության անօրեն պահանջը». Աղասի Ենոքյան

Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից.

«Հայաստանում օրենքի տոտալ բացակայություն է։ Դատավորի աշխատասենյակի դուռ են ջարդում-մտնում, դատարաններ են շրջափակում, գեներալին են դուրս շպրտում իր աշխատասենյակից, դիմակների համար մարդկանց են ասֆալտին ծեփում, թիկնապաներն են մարդկանց վրա զենք քաշում, անօրինական փողեր են օրինական թալանում բյուջեից՝ անունը դնում պարգեւավճար, անօրինական փողեր են անօրինական թալանում բյուջեից, ասում են. «բա լա՞վ էր, որ առաջ դղյակներ էին կառուցում»։ Մի խոսքով, հիմնական օրենքը դարձել է լաչառությունը, զոռբայությունը եւ անօրինականությունը։

Մյուս կողմից, գեներալը իր իրավունքը փորձում է հաստատել դատարանով (?!), մեկ այլ գեներալ ֆեյսբուքով կոչ է անում ամբողջական արձանագրություն հրապարակել (?!), դատավորը դատարանին փորձում է բացատրել, որ ինքն ընդամենը Բուլգակով էր ցիտել(?!), եւ ընդհանրապես՝ ընդդիմությունը փորձում է երկիրը թշնամուն հանձնած եւ 5000 զոհի պատճառ դարձած դավաճանին հեռացնել սահմանադրական ճանապարհով(?!)։

Ընդհանրապես, սահմանադրական եւ դատարանական այս մարմաջը հայ ժողովրդի մոտ առաջացավ այն բանից հետո, երբ հայտարարեցին, որ դատարանները անկախ են եւ դատական համակարգի միջոցով կարելի է արդարության հասնել։ Նիկոլն էլ ստեղծեց իր զուգահեռ արդարադատության համակարգը՝ ղժղժոցով, շուստրիությամբ, «ժողովրդի կամքով», «իրավունքի ուժով», Սասուն Խաչատրյանով, Արթուր Դավթյանով, սնայպերներով, խորհրդարանական մեծամասնությամբ եւ սալյուտ տրաքացնող փոքրամասնությամբ։

Բայց դատարանները նա չվերացրեց, դատարանները թողեց հարիֆների՝ գեներալների ու հայ ժողովրդի համար, ասելով. «Ես իմ արդարադատությունը կանեմ, դուք էլ գնացեք, ինչքան ուզում եք դատարաններ դիմեք»։

Վատ լուրն այն է, որ սահմանադրական ճանապարհ գոյություն չունի, քանի որ հենց դուք գտնեք սահմանադրության մեջ մի ինչ-որ տարբերակ, մի ծակ, Նիկոլն անմիջապես անօրինական ճանապարհով կփոխի սահմանադրությունը, կչեղարկի ընտրությունները, մի նոր բան կբստրի, եւ դուք էլի երկար ժամանակով կհեռանաք խորհրդակցելու»։

OՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՕՐԵՆ ՊԱՀԱՆՋԸ
Հայաստանում օրենքի տոտալ բացակայություն է։ Դատավորի աշխատասենյակի դուռ են ջարդում-մտնում,…

Posted by Aghasi Yenokyan on Tuesday, April 20, 2021



Նման նյութեր