
Փաստաբան Ամրամ Մակինյանը հրավիրվել է ԱԱԾ՝ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի կողմից արդարադատության իրականացմանը համակարգված ձևով խոչընդոտելու գործով բացահայտված երկրորդ դրվագով բացատրություն տալու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մակինյանը։
«Այսօր՝ ժամը 15-ին, հրավիրվել եմ ԱԱԾ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի կողմից արդարադատության իրականացմանը համակարգված ձևով խոչընդոտելու գործով բացահայտված երկրորդ դրվագով բացատրություն տալու…
…խնդիր չկա, կգնամ ԱԱԾ և երկրորդ անգամ՝ մանրամասն ու փաստարկված կբացատրեմ, թե Աննան ինչպես և ում հրամանով է ուղղորդում քննիչներին…»,- գրել է Մակինյանը։