«Գյուղում խոսում են, որ ընտանիքի մայրը այգուց կանաչի է հավաքել, պատրաստել, բայց թե ինչ տեսակի, չգիտենք։ Գիտեմ, որ ծնողները հենց բժշկին են ասել այդ մասին, իսկ հիվանդանոցում նախնական ախտորոշվել էր հենց սննդային թունավորում»,–ասաց նա։
Նրա խոսքով`ընտանիքի մյուս անչափահասի՝ 14-ամյա տղայի վիճակը կայուն է։
Ընտանիքի մայրն ու հայրը «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում են։ Հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը Facebook-իր էջում հայտնել է, որ նրանց վիճակը բավարար է։
«Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում տուժածներին տրամադրվել է անհրաժեշտ բժշկական օգնություն: Այս պահին տուժածների առողջական վիճակը գտնվում է տարբեր նեղ մասնագետների՝ ռեանիմատոլոգի, ինֆեկցիոնիստի, թունաբանի ուշադրության կենտրոնում: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- գրել է նա։
Գետահովիտ գյուղում գրանցված սննդային թունավորման հետևանքով «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր տեղափոխված քաղաքացիներ…
Posted by Shushan Danielyan on Tuesday, April 20, 2021