«Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցած քննարկումից հետո բոլոր ձերբակալումները, քննչական և դատավարական գործողությունները և դրանց արդյունքում ձեռք բերված ապացույցներն ապօրինի են». Գոհար Մելոյան (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցած քննարկումից հետո բոլոր ձերբակալումները, քննչական և դատավարական գործողությունները և դրանց արդյունքում ձեռք բերված ապացույցներն ապօրինի են». Գոհար Մելոյան

Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան էջից.

«ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԿԱՄ ԳՈՐԾԵՐՆ ԱՊՕՐԻՆԻ ԵՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՈՐԵՎԷ ԱՆՁ ՉԻ ԿԱՐՈՂ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ!

Նիկոլ Փաշինյանի հրապարակած տեսաձայնագրությունն ուղղակիորեն պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասի և 332-րդ հոդվածի 3-րդ մասի առերևույթ հատկանիշներ։

Հայաստանի Հանրապետության որևէ նորմատիվ իրավական ակտ ՉԻ նախատեսում վարչապետի լիազորություն՝

որևէ քրեական գործով տալ հանձնարարություն,

հետաքրքրվել, թե արդյո՞ք հարուցվել է քրեական գործ,

և, եթե այո, ապա հարուցված քրեական գործի շրջանակներում ի՞նչ գործողություններ են կատարվել։

Սահմանադրության և կիրառելի օրենքների համաձայն վարչապետը որևէ իրավասություն չունի անգամ կոնկրետ քրեական գործով դատախազության և քննչական կոմիտեին հարց ուղղել։

Ոչ պակաս զարհուրելի էր դատախազության և քննչական կոմիտեի ներկայացուցիչների քրեական գործի մամրամասների հոտնկայս զեկուցումը գործադիր իշխանության ներկայացուցչին։

Որևէ խորհրդարանական կառավարման ձեւ ունեցող երկրում նման երևույթի անհնար է հանդիպել։

Հետևաբար, հիմք ընդունելով քրեական դատավարության տեսության մեջ ամրագրված «թունավոր ծառի պտուղներն թունավոր են» կանոնը՝ հարուցված քրեական գործով Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցած քննարկումից հետո բոլոր ձերբակալումները, քննչական և դատավարական գործողությունները և դրանց արդյունքում ձեռք բերված ապացույցներն ԱՊՕՐԻՆԻ են»։



Նման նյութեր