
Կարմիր բերետավորներն առանց պատճառաբանության բերման են ենթարկել մեր համագյուղացիներից մեկին: Այս մասին այսօր Tert.am-ը տեղեկացավ Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանից:
Համայնքապետը նշեց, որ բերման ենթարկված Արարատ Աղաբեկյանը Գորիս համայնքի ավագանու անդամ է և նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո կորցրել է տունը:
«Արարատն իր տունն այրել ու դուրս է եկել, երբ իմացել է, որ այն հանձնվելու է թշնամուն, նա նաև հունվարի 5-ին ուղիղ եթերով կոշտ էր արտահայտվել Փաշինյանի հասցեին: Տասն օր է՝ իր հայրական տանը հիվանդ, 39 աստիճան ջերմությամբ պառկած էր, ու այդ վիճակում նրան առավոտ շուտ տանից հանել են, բերման ենթարկել. պատճառ չեն նշել, երևի ասել են՝ օդի չափ պետք է»:
Ամբողջությամբ՝ tert.am