«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը գրում է.
«Պատմության մեջ առաջին անգամ իրանական գազը Հայաստանի տարածքով դեպի Վրաստան տարանցելուց մեկ շաբաթ անց Երևանում ահաբեկիչները գրավեցին ՊՊԾ շենքը և զենքը վայր դրեցին, երբ երկրի վարչապետ դարձավ Գազպրոմի ղեկավարը:
3 օր առաջ, ապրիլի 19-ին Երևանում տեղի ունեցավ Հայ-վրաց-իրանական բանակցությունների վերջին փուլը, որտեղ կողմերը պայմանավորվեցին Պարսից ծոցից մինչև Սև ծով միջանցք ստեղծել:
Սրան նախորդել էր Իրան-Չինաստան պատմական համաձայնագրի ստորագրումը, որը, ի թիվս բազմաթիվ այլ հարցերի, նաև լուծեց Չինական ռազմաբազայի առկայության հարցը Իրանում:
Պրակտիկան հուշում է, որ մոտ օրերս Հայաստանում պետք է կտրուկ վատթարանա կրիմինոգեն իրավիճակը»։
Պատմության մեջ առաջին անգամ իրանական գազը Հայաստանի տարածքով դեպի Վրաստան տարանցելուց մեկ շաբաթ անց Երևանում…
Posted by Artur Danielyan on Wednesday, April 21, 2021