«Թուրքի առջև հեզաճկուն ու նազանքով միակ չոքածը կապիտուլյանտն է». Արփինե Հովհաննիսյան
Advertisement 1000 x 90

«Թուրքի առջև հեզաճկուն ու նազանքով միակ չոքածը կապիտուլյանտն է». Արփինե Հովհաննիսյան

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարել.

«Կապիտուլյանտը պատերազմի մասնակիցներին շղթայելով փորձում է կանգնել հայելու առաջ ու իր կոմպլեքսները հաղթահարել: Իսկ դրանցից շաաաատ ունի` չծառայած է, թուլամորթ, անհայրենիք, հող հանձնող, մարդկանց հողին հանձնող:

Երբ ձեր հոգու նուրբ լարերը հուզվում են շուռնուխցիների բառամթերքից, միացրեք 2018-ի վիդեոները, դագաղները, հայհոյանքները ու վայելեք: Եթե դա էլ չի բավարարում, 2020-ի պատերազմի ստերը հիշեք, 7000 զոհերին հիշեք ու նայեք մարդկանց` իրենց տները վառելու վիդեոները: Նրանից մեկին են տեղական սաֆարովները հիվանդ վիճակում շղթայել բերել:

Հետո այլևս բան մի նայեք, պատկերացրեք, որ դա ձեր ու ձեր հարազատների հետ է կատարվում: Պատկերացրի՞ք: Դե հիմա ազատորեն արտահայտեք ձեր կարծիքը կապիտուլյանտի, իր ցեղի, ու իր խուլիգան պատգամավորների մասին:

Հ.Գ. Իրավապահ համակարգի թուրքերը կարող են բռնի կերպով ծնկի բերել իրենց կյանքը հայրենիքին նվիրած տղերքին, բայց փաստն այն է, որ թուրքի առջև հեզաճկուն ու նազանքով միակ չոքածը կապիտուլյանտն է»:

Կապիտուլյանտը պատերազմի մասնակիցներին շղթայելով փորձում է կանգնել հայելու առաջ ու իր կոմպլեքսները հաղթահարել: Իսկ…

Posted by Arpine Hovhannisyan on Thursday, April 22, 2021



Նման նյութեր