«Չեմ հիշում, որ վիրավորվեիք, երբ խայտառակ հոսանք էր խրախուսվում համացանցում, և ոչ միայն՝ բոլոր այն մարդկանց նկատմամբ ով դեմ էր կապիտուլյանտին, ինչ փոխվեց»․ Գայանե Ասլամազյան
Advertisement 1000 x 90

«Չեմ հիշում, որ վիրավորվեիք, երբ խայտառակ հոսանք էր խրախուսվում համացանցում, և ոչ միայն՝ բոլոր այն մարդկանց նկատմամբ ով դեմ էր կապիտուլյանտին, ինչ փոխվեց»․ Գայանե Ասլամազյան

Գայանե Ասլամազյանի ֆեյսբուքյան էջից.

«Բոլոր քֆուրց վիրավորված հայրենակիցներիցս հարցիս պատասխան եմ ակնկալում: Ինչու՞ հենց հիմա սկսեցիք վիրավորվել, ինչու՞ հիմա հիշեցիք, որ կին և երեխա կա տարածքում:

Ի՞նչն է ըստ ձեզ փոխվել: Ես չեմ հիշում, որ վիրավորվեիք, երբ խայտառակ հոսանք էր նման խրախուսվում համացանցում, և ոչ միայն՝ բոլոր այն մարդկանց նկատմամբ ով դեմ էր կապիտուլյանտին: Չեմ հիշում, որ վիրավորվեիք, երբ կանանց էին վիրավորում և երեխաների աչքի առաջ ծնողների նկատմամբ այդպես արտահայտվում:

Հիմա ինչի՞ հանկարծ հիշեցիք ձեր դաստիարակությունն ու կրթվածությունը: Թե՞ էն ժամանակ կարելի էր՝ հիմա ոչ: Ես դատապարտում եմ նման պահելաձևը, թե այն ժամանակ , թե հիմա:

Բայց չեմ հասկանում ինչու եք զարմանում, եթե այս ամենը ոչ միայն չի դատապարտվել, այլ նաև խրախուսվել է, թե հասարակության, թե կառավարության կողմից: Երկակի ստանդարտները լավ բան չի …»:

Բոլոր քֆուրց վիրավորված հայրենակիցներիցս հարցիս պատասխան եմ ակնկալում: Ինչու՞ հենց հիմա սկսեցիք վիրավորվել, ինչու՞ …

Posted by Gayane Aslamazyan on Thursday, April 22, 2021



Նման նյութեր