«Ենթադրվում է, որ դատավոր Մանվել Շահվերդյանին հանձնարարված է մերժել հիմնավոր բողոքը և բավարարել Մեղրիի քաղաքակապետի կալանքի ապօրինի միջնորդությունը». Արթուր Ղազինյան
Advertisement 1000 x 90

«Ենթադրվում է, որ դատավոր Մանվել Շահվերդյանին հանձնարարված է մերժել հիմնավոր բողոքը և բավարարել Մեղրիի քաղաքակապետի կալանքի ապօրինի միջնորդությունը». Արթուր Ղազինյան

Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան էջից.

«Դատավոր Մանվել Շահվերդյանն է, ով այսօր 18.30-ին նշանակված նիստում պետք է որոշի Մեղրիի քաղաքակապետ Մխիթար Զաքարյանի ձերբակալման օրինականության հարցը։

Հաշվի առնելով անհապաղ դատական նիստ նշակելու պահանջի չպահպանումը, կարելի է ենթադրել, որ նրան հանձնարարված է բողոքը և կալանքի միջնորդությունը քննել միաժամանակ։

Ենթադրվում է, որ նրան հանձնարարված է մերժել հիմնավոր բողոքը և բավարարել կալանքի ապօրինի միջնորդությունը։

Ուզում եմ որ դատավոր Շահվերդյանը լավ գիտակցի իր այսօրվա որոշման կարևորությունն ու հետևանքների նշանակությունը. կամ անառիկ է պահում իրավունքի խրամատը` չենթարկվելով մոլագարի հրահանգին, կամ դառնում է «վնգստացող» դատավոր` դրանից բխող բոլոր անխուսափելի հետևանքներով։

Հ.Գ. Խնդրում եմ ասվածը դիտարկել բացառապես իրավունքի գերակայության, օրենքի առջև բոլորի հավասարության և արդար դատաքննության իրավունքի հանրային մասնագիտական պահանջի շրջանակներում»։

Դատավոր Մանվել Շահվերդյանն է, ով այսօր 18.30-ին նշանակված նիստում պետք է որոշի Մեղրիի քաղաքակապետ Մխիթար Զաքարյանի…

Posted by Artur Ghazinyan on Friday, April 23, 2021



Նման նյութեր