Ալեն Ղևոնդյանի ֆեյսբուքյան էջից.
«2018-ի այս օրը ՀՀ-ում իշխանափոխություն եղավ. դուք սիրում եք դա «հեղափոխություն» կոչել։
Փաստացի ունեցանք վիճակ, երբ հրաժարվում ես իշխանությունից, որ իշխանության մնաս հետո։
Պարզ էր, որ նպատակ չկար ունենալ այս աստիճան վիճակ, բայց, միևնույն է, պետությունն, ամեն պարագայում, պետք է առավել բարձր արժեք դիտվեր, քան իշխանությունը
Էս օրը, երեք տարի առաջ ես Սայաթ-նովայով քայլում էի… մարդիկ իրար էի գրկում ու շնորհավորում։
Իրականում ի՞նչ կար ուրախանալու, ոչինչ. դեռ այն ժամ էր պարզ, որ նոր խաղ է սկսվել ու գինը լինելու է Արցախը։
У нас профессия такая знать то, что не всегда хорошое будет происходить. ուղղակի մեզ չլսեցիք, ավելին՝ մենք սև թուղթ բերող էինք ձեր համազգային խնջույքի ժամանակ …
Ես բոլորի համար դարձա «սև». այո… ու ինչ, բացարձակ ոչինչ, ես հո գիտեի ինչի ենք գալու… անգամ ԵՊՀ-ում մարդիկ քեզ էդպես էին ընկալում։ Ես հիմա էլ եմ «սև»… այո՛, ինչի չգիտե՞ք… ես իմ էությամբ բոլոր հնարավոր ու անհնար հեղափոխություններին դեմ եմ, քանի որ ինձ համար պետությունն է կարևորը… ես գիտեմ, թե հեղափոխությունները ինչով են ավարտվում…
Այ դրա համար էի Սայաթ֊-Նովայի վրայով անհավես քայլում… ու եղավ այն, ինչ եղավ…
Ու քանի որ մեզանից շատերը աշխարհում շատ բաներից չեն հասկանում, բայց քաղաքականությունից անպայման ամենաբարձր մակարդակով հասկանում են, ես այսօր էլ ասում եմ ձեզ.
Օրակարգում պետություն չունենալու վտանգ ունենք, ձեզ դա հետաքրքի՞ր է առհասարակ, թե՝ ո՞նց…
ձեր հեղափոխությունը մեզ վրա նստեց մինչև 10000 զոհ, մոտ 16000 հաշմված, մինչև 3000 անհետ կորած, մի քանի հարյուր գերի…
հը ո՞նց է, գո՞հ եք….
ու, եթե ձեր համար այս ամենը նորմալ է, գնացեք ընտրեք հոգեխանգարում ունեցող ստահակին… դուք նրանից ոչնչով չեք տարբերվում…»:
2018-ի այս օրը ՀՀ-ում իշխանափոխություն եղավ. դուք սիրում եք դա «հեղափոխություն》կոչել։
Փաստացի ունեցանք վիճակ, երբ…
Posted by Alen Ghevondyan on Thursday, April 22, 2021