Սարգիս Հովսեփյանի ֆեյսբուքյան էջից.
«Էս իշխանությունն ուղղակի անհույս ա ու հիմնական խնդիրը որոշիչ դեր ունեցողների մտածողությունն ա, ապաշնորհ գործելակերպն ա ու անհեռանկար մեծամտությունն ա մարդամեկի գլխավորությամբ։ Սյունիքից նեղված են յանի թե։
Պատերազմի օրերին անտերության մատնված մարզ էր, ոչ ոք չգիտեր ինչ ա կատարվում, ինչ ենք մենք որպես պետություն ուզում ստանալ նվազագույնը և առավելագույնը էդ տարածքներում, ամբողջ մարզի բնակչությունը բախտի քմահաճույքին թողնված, պատերազմից հետո նույնպես։ Հույսները դրել էին ու հիմա էլ դնում են հեղափոխության բերած հույսերից հրաժարվել չկարողացողների ու ինչքան կարող են շատ ասֆալտ փռելու վրա։
Իսկ կարևորագույն անվտանգային հարցերով բարակ ձենով կխնդրեն ռուսներին, մինչև էդ յոլա գնացեք։ Էս ա պատկերը։
Պատերազմից համարյա հինգ ամիս ա անցել, ամենախոցելի ու պետության անվտանգության համար կարևորագույն մարզում հիմա պիտի վերախմբավորված ու կազմավորված լինեին Հայաստանի զինված ուժերի մնացած առողջ ստորաբաժանումների մեծ մասը, լավագույն հրամանատարները պիտի գործուղված լինեին Սյունիք, մարդիկ պիտի տեսնեին, որ պետությունը պատրաստվում է պաշտպանել իր անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը, անկախ ամեն բանից ու մոբիլիզացնում է իր ուժերը։ Ռուսների հետ պայմանավորվել-չպայմանավորվելուց անկախ։
Իսկ էս մարդիկ Սյունիքի մասին խոսում են՝ էդ Սյունիքը․․․ բառապաշարով, կարծես գլխացավանք ա իրենց համար։ Դուք եք գլխացավանք, հա ասում եմ չկարդամ ու չխոսամ, բայց չի ստացվում»։
Էս իշխանությունն ուղղակի անհույս ա ու հիմնական խնդիրը որոշիչ դեր ունեցողների մտածողությունն ա, ապաշնորհ գործելակերպն ա…
Posted by Sargis Hovsepyan on Friday, April 23, 2021