«Ընտրություններին նիկոլը ձեզ երկրորդ շանս ա տալիս ուղղելու ձեր սխալը. ինքը պարզ ցույց տվեց, թե առաջին անգամ ձեր սխալվելուց հետո ինքն ինչ աղետ բերեց ձեր գլխին». Արամ Գևորգյան
Advertisement 1000 x 90

«Ընտրություններին նիկոլը ձեզ երկրորդ շանս ա տալիս ուղղելու ձեր սխալը. ինքը պարզ ցույց տվեց, թե առաջին անգամ ձեր սխալվելուց հետո ինքն ինչ աղետ բերեց ձեր գլխին». Արամ Գևորգյան

Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից.

«Էս եկող ընտրությունները, եթե իհարկե դրանք կայանան, ապաշխարելու լավ հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր 2018-ին ինչ որ կերպ մասնակից են եղել էս ազգակործան պրոցեսին։ նիկոլը ձեզ երկրորդ շանս ա տալիս ուղղելու ձեր սխալը։ Ինքը պարզ ցույց ա տվել, թե առաջին անգամ իրան ընտրելուց հետո ինչ աղետ ա բերել հայ ժողովրդի գլխին։ Ու էս ընտրություններում էլ ընտրվելուց ինքը կրկնակի աղետ ա բերելու, ու ապացուցելու ա, որ էս ժողովուրդն անխելք ա ու ինչ կատարվում է նրա հետ, արդար է։

Էս ընտրություններին նիկոլն էլի ամեն ինչ անելու ա, որ սխալվենք։ Սատանայի պես ականջներիդ տակ գայթակղիչ բաներ ա շշնջալու՝ ծառայության ժամկետի կրճատում, բաց սահման, լիքը փող, անհոգ կյանք, բայց իրականում բերելու ա արցունք ու ցավ։ Ինչո՞ւ, որովհետև 2018-ին ևս այդպիսի գայթակղիչ բաներ էր բղավում ամբիոնից՝ վարկերի մարում, տեսախցիկների հանում, թալանի հետ վերադարձ, բայց փոխարենը մարեց 5000 տղու կյանք, մեծացրեց Եռաբլուրն ու մարզային գերեզմանատները, հարյուր հազարավոր մարդկանց մեկ դժբախտացրեց, չնայած նրանց երջանիկ կյանք էր խոսք տվել։

Եթե ընտրություններից բացի չկա այլ հնարավորություն, ապա գնացեք և ուղղեք Ձեր սխալը, գնացեք ու ապացուցեք, որ մարդ եք, արժանապատիվ մարդ, հիշողություն ունեցող մարդ, ոչ թե առանց հիշողության ինչ-որ կենդանի»։

Էս եկող ընտրությունները, եթե իհարկե դրանք կայանան, ապաշխարելու լավ հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր 2018-ին…

Posted by Aram Gevorgyan on Friday, April 23, 2021



Նման նյութեր