Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից.
«Սեփական տկարությունը, կառավարչական հմտությունների բացակայությունը հանգեցրել է նրան, որ մարզի անվտանգության չգոյության արդյունքում ամեն օր ադրբեջանական որևէ խմբավորում կարող է հայտնվել սահմանային հայկական բնակավայրում և պահանջել հանձնել տարածքը։ Այդ հնարավորությունն ադրբեջանցիներին տվել եք Դուք և Նիկոլ Փաշինյանը, ով մեր թշնամի երկրի համար արել է ավելին, քան Ադրբեջանի բոլոր ղեկավարները՝ միասին վերցրած։
Հետևաբար, պարոն մարզպետ, գործով զբաղվեք, իսկ քաղաքական էժանագին դիվիդենտներ հավաքելու համար հերյուրանքներ և կեղծիք տարածելիս հիշեք, որ օրենքն ու իրավունքը դեռ գործում են, իսկ ժամանակը միշտ աշխատում է ի վնաս պոռոտախոսների ու երեսպաշտների»։
Սյունիքի անուս մարզպանը հերթական անկանոն շարժումներն է անում սոցցանցային տիրույթում՝ ապացուցելու համար, որ ինքն…
Posted by Robert Hayrapetyan on Friday, April 23, 2021