«Լիլի՛թ, Հայաստանը բաժանում է թուրք-ադրբեջանական տանդեմի «Տրոյական ձի» Նիկոլը». Գագիկ Համբարյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Լիլի՛թ, Հայաստանը բաժանում է թուրք-ադրբեջանական տանդեմի «Տրոյական ձի» Նիկոլը». Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից.

«ԱԺ-ում քայլիստ-քայլիստուհիների առաջնորդուհի, իր անգրահետ մտքորով աչքի ընկնող Մակունց ազգանունով Լիլիթը հայտարարել է, որ «Կա որոշակի միտում Հայաստանը բաժանելու մասերի, բայց անուններ չեմ կարող ասել, որովհետև չգիտեմ»…

Լիլիթի այս հայտարարությունը հենց նրանով է տարրական ապուշություն, որ նա պնդում է, որ Հայաստանը փորձում են բաժանել, բայց չգիտի այն մարդկանց անունները…

Խնդիրը նրանում է, որ Լիլիթը կամ լավ գիտի դրանց կան դա ո՛վ է, կամ էլ ստում է…

Այո՛ Հայաստանը բաժանում է հենց Լիլիթի ֆյուրերը՝ Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող դավաճան Նիկոլը… Հենց նրա նման կապիտուլյանտ տականքն է ի սկզբանե Հայաստանի հասարակությանը բաժանել սևերի և սպիտակների, իսկ դիտավորյալ տանուլ տված պատերազմից հետո փորձում է կապիտուլյացիայի համար մեղադրել բոլորին, բացի իրենից…

Լիլի՛թ, վերջապես հասկացեք, որ ձեր իշխանությունն ուղղակի աղետ է Հայաստանի համար և հենց ձեր իշխանությունն է Հայաստանի մասնատման պատճառը, քանի որ Նիկոլը թուրք-ադրբեջանական «Տրոյական ձի» էր, որին շատ գեղեցիկ փաթեթավորված նվիրենցին Հայաստանին՝ Արցախը մեզանից խլելու և Հայաստանը կործանելու նպատակով, որին ակտիվ մասնակցում է նաև քո նման քաղաքականապես անգրագետը…»:

Լիլի՛թ, Հայաստանը բաժանում է թուրք-ադրբեջանական տանդեմի “Տրոյական ձի” Նիկոլը (լուսանկար)

ԱԺ-ում քայլիստ-քայլիստուհիների…

Posted by Gagik Hambaryan on Friday, April 23, 2021



Նման նյութեր