«Հայկականության օրենքը օրակարգ բերելով՝ մենք միանգամից մի քանի նպատակ ենք հետապնդում». Կոնստանտին Տեր-Նակալյան
Advertisement 1000 x 90

«Հայկականության օրենքը օրակարգ բերելով՝ մենք միանգամից մի քանի նպատակ ենք հետապնդում». Կոնստանտին Տեր-Նակալյան

Կոնստանտին Տեր-Նակալյանի ֆեյսբուքյան էջից.

«Նախ, դա հայրենիքի ու հայրենիք ունենացող ժողովրդի պահպանությունն է մեր ու մեր սերունդների համար։ Էս զուտ կենաց չի, ոչ էլ հիպոթետիկ ռիսկերի կանխում է։ Հակահյակականության քարոզ կա, գործում է, ագրեսիվ է, իսկ այն իրականացնողները դոմինանտ դիրքեր են զբաղեցնում ռեսուրսային, տեխնիկական ու տեխնոլոգիական առումով։ Ու շատ կարևոր է, որպեսզի մենք պայքարենք խնդրո առարկայի դեմ, այլ ոչ թե ձևի/դրսևորումների։

Հանրամատչելի օրինակով բացատրեմ. դիցուք՝ Հայաստանում օրենքով արգելվում է Սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող կառույցների գործունեությունը, ինչը, ի դեպ, խիստ ցանկալի է ու նույնիսկ՝ հրամայական։ Արդյո՞ք սա լուծում է հայկականության դեմ տարվող քարոզի խնդիրը։ Ո՛չ, չի լուծում, որովհետև նույն քարոզը կարելի է իրականացնել այլ հիմնադրամներով ու ֆոնդերով, օտարերկրյա այլ գործակալական ցանցերով ու պրոքսիներով, որոնք վխտում են մեր երկրում։ Ըստ այդմ՝ բավարար չէ այս կամ այն միավորին սահմանափակել արատավոր գործունություն իրականացնելու հարցում, պետք է սահմանափակել հենց այդ արատավոր գործունեությունը։

Երկրորդ նպատակը ներհայաստանյան դիսկուրսին բովանդակություն ու գաղափարական հենք հաղորդելն է։ Մենք գտնվում ենք փակ շրջանում, երբ գաղափարների փոխարեն որոնում ենք մեսսիաների, իսկ հետո, երբ այդ «մեսսիաներին» գտնում ենք ու հիասթափվում ենք, սկսվում է նոր՝ ավելի լավ մեսսիայի փնտրտուք։ Դիցուք՝ Նիկոլը (ի դեպ, ողջույն, բոզի տղա) իշխանության եկավ ոչ թե բովանդակության ու գաղափարների վրա հենվելով, այլ Սերժին մերժելու՝ հանուն մերժելու թեման օրակարգ նետելով։ Հիմա էլ մեզ փորձում են համոզել, որ Նիկոլին մերժելու օրակարգը ինքնին հերիք է և ինքնաբավ է։ Ավելին՝ չի կարելի անել ոչինչ, մինչև Նիկոլը չմերժվի։

Դա սուտ է ու մանիպուլյացիա, որով կամա, թե ակամա փորձում են քողարկել գաղափարական սնանկությունն ու անբովանդկությունը։ Շատ հեշտ է անընդհատ գոռալ, հայհոյել ու կենացներ ասել այն մասին, թե ինչ վատն է ու ինչ սրիկա է Նիկոլը։ Խնդիրը էապես բարդանում է, երբ բանը հասնում է Նիկոլի հիպոթետիկ հեռացումանը հետևող քայլերի ու գործողությունների բնութագրին ու հիմնավորմանը։

Մենք առաջարկում ենք գաղափարական թեզ՝ հայկականության պահպանումը գերխնդիր է ու դրա ածանցյալ և կենսական դրսևորում պետք է լինի Արցախի ճանաչումն ու վերամիավորումը Հայաստանի հետ։ Սա գաղափարական թեզ է, որը իր արժեքն ու ակտուալությունը չի կորցնում անկախ նրանից, թե ով է դա ասում։ Գաղափարական դիսկուրսը ենթադրում է, որ այս թեզին պետք է հակաթեզ ստեղծել, հակադրել միմյանց և այդ բախման արդյունքում կսինթեզվի քաղաքական իրական պրոցեսս, ինչը ցանկացած պարագայում ավելի լավ է, քան մեսսիաների ու փրկիչների փնտրտուքը, որոնքը պետք է անեն հասկանալի չէ ինչ, հասկանալի չէ ոնց, հասկանալի չէ երբ, բայց անպայման՝ հրաշքի պետք է բերեն։ Այդպես չի եղել երբեք, այդպես չի լինելու երբեք։

Եվ վերջապես՝ երրորդ նպատակը հայկական քաղաքական դաշտի լյուստրացիան է ու հայկական գործակալական ցանցի ծնունդը։ Այս դիսկուրսի ծավալումը անխուսափելիորեն բերելու է նրան, որ քաղաքական ուժերն ու միավորները ստիպված են լինելու հստակ տեղորոշվեն՝ իրենք հայկականության կողմնակի՞ց են, թե՞ օտար շահի սպասարկու։ Ընդ որում, հարցը անգամ այդ փաստը չէ, այլ այն, որ այս պրոցեսսը զրկում է երեսպաշտության ու կեղծավորության գործիքակազմ կիրառելուց։ Եղբա՛յր, դու ուզո՞ւմ ես թուրքի հետ քիրվայություն անել՝ քո խնդիրն է ու իրավունքը, բայց մի փորձիր դա հրամցնել դա հանրությանը ազգայնականության ու հայրենասիրական սոուսի ներոք։ Դու վճռական չե՞ս բավարար չափով, որ օտար կենտրոնների դիրեկտիվներին չսպասես, կամ էլ դրան հակառակ գնաս՝ քո խնդիրն է, բայց մի փորձի դա հասարակությանը հրամցնել, որպես իմաստուն զգուաշվորություն ու առավել ևս մի փորձի խաբել ժողովրդին, իբր ապագայում սպասվելիք ինչ-որ բաներ կան, որոնց մասին դու գիտես, բայց դեռ ոչ մեկին չես կարող ասել։

Մյուս կողմից էլ, պրոցեսսի զարգացմանը զուգահեռ, ձևավորվելու է պասսիոնար կորիզ, որը այս օրենքը քարոզելով, քարոզելու է հայկականություն ու ըստ էության՝ կատարելու է հայկական գործակալական ցանցի գործառույթ, որը պայքարում է հայկական օրակարգի ու հայկական շահի կյանքի կոչման համար։ Մի բան, որ մեր երկրում ունեն մի շարք շահագրգիռ կողմեր, բայց չունի հենց մեր երկիրը։

Դուր գա դա ձեզ, թե ոչ, բայց ստեղծված իրավիճակից հեշտ ելքեր չկան ու պետք է գործել։ Մենք մաքսիմալ կառուցողականություն ենք դրսևորում ու բաց ենք ցանկացած քննարկումների ու ողջամիտ առաջարկությունների համար, որպեսզի #հայկականության_օրենք կյանքի կոչենք։ Վիճեք մեզ հետ, սխալ հանեք, դիտարկումներ ու շտկումներ արեք, առաջարկություններ արեք, համագործակցեք ու զինակցեք, էդ ամենը ողջունելի է, բայց չփորձեք ծածկադմփոց անել, նենգափոխել ու փորձել շրջանցել այս գործընթացը։ Մենք բոլորիդ դռները այնքան ենք բախելու, մինչև դուք դա անեք, կամ էլ մենք բավարար հիմք ունենանք հանրությանը ասելու, որ այսինչ միավորը դեմ է հայկականության պահպանմանը և սպասարկում է օտարի շահեր և այդ կերպ՝ նպաստում է մեր հայրենիքի ու ժողովրդի կործանմանը։

Հ.Գ. #հայկականության_օրենք-ի կյանքի կոչման մեր կազմած ճանապարհային քարտեզին կարող եք ծանոթանալ ստորև այստեղ»

#հայկականության_օրենքը օրակարգ բերելով՝ մենք միանգամից մի քանի նպատակ ենք հետապնդում։

Նախ, դա հայրենիքի ու հայրենիք…

Posted by Կոնստանտին Տեր-Նակալյան on Friday, April 23, 2021



Նման նյութեր