«Արմեն Սարգսյանի թուլամորթությունը նաև էստեղ երևաց, մարդը, որ մերժել էր Նիկոլին, նրա հրաժարականն էր պահանջում, նրա հետ մասնակցում է պաշտոնական արարողության». Սևակ Հակոբյան
Advertisement 1000 x 90

«Արմեն Սարգսյանի թուլամորթությունը նաև էստեղ երևաց, մարդը, որ մերժել էր Նիկոլին, նրա հրաժարականն էր պահանջում, նրա հետ մասնակցում է պաշտոնական արարողության». Սևակ Հակոբյան

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից.

«Ամեն տարի Հայոց ցեղասպանության տարելիցին Ծիծեռնակաբերդ այցելում են պաշտոնական ու հոգևոր դասը միասին, Ամենայն Հայոց Կաթողիկոսը աղոթք է հղում առ Աստված։ Այս տարի Կաթողիկոսը վարչապետի հետ չէր այցելել Ծիծեռնակաբերդ ու ընդհանրապես՝ հոգևոր դասից ոչ ոք չկար։ «Քահանան սատանայի հետ ճամփա չի գնում»-ի տրամաբանությամբ։

Այս տարի Նիկոլը գնաց բազմաթիվ թիկնապահների ուղեկցությամբ, անվտանգության մեծ միջոցառումներով, ուղեկցում էին բացի թիկնապահներից, մի քանի պաշտոնյա, այդ թվում՝ նախագահ Արմեն Սարգսյանը։

Արմեն Սարգսյանի թուլամորթությունը նաև էստեղ երևաց, մարդը, որ մերժել էր ՆԻկոլին, նրա հրաժարականն էր պահանջում, նրա հետ մասնակցում է պաշտոնական արարողության, ինչը համարում եմ անթույլատրելի։ Թող հետո առանձին գնայիր։ Կաթողիկոսը մերժել էր Նիկոլին ու չգնաց, ի՞նչ է, չի՞ սգում ցեղասպանության համար, չի՞ աղոթում։ Ու հեչ էլ պետք չէ ցույց տալ, թե ապրիլի 24-ին միասնական ես։ Էդ միասնականություն խաղալը անկապ ձևականություն է։

Եթե մերժում ես, պետք է մերժես ամեն օր, մինչև հասնես ուզածիդ։ Կլինի տոն օր, կլինի հիշատակի օր, աշխատանքային օր, թե հանգստյան, պետք է պայքարել թուրքին հավասար թշնամու՝ Նիկոլի դեմ, մինչև նա վայր դնի զենքերը և հեռանա իշխանության ղեկից։ Որովհետև նա որքան մնում է, այնքան շատ են մեր օրացույցում հայտնվելու հիշատակի օրերը։

Ձևականությունները մեզ կործանում են»

Ամեն տարի Հայոց ցեղասպանության տարելիցին Ծիծեռնակաբերդ այցելում են պաշտոնական ու հոգևոր դասը միասին, Ամենայն Հայոց…

Posted by Sevak Hakobyan on Friday, April 23, 2021



Նման նյութեր