Ընդամենը 3 տարի անց ԱԺ դարպասները զոդվեցին, Կառավարության շենքի ներսում երկաթյա ճաղեր տեղադրվեցին, կառավարական առանձնատների մուտքերի մոտ հարյուրավոր ոստիկաններ լցվեցին, զրահաբաճկոնները ու դիպուկահարները դարձան նորմա։ Մարդկանց անհիմն ձերբակալությունները և խոշտանգումները ընդունելի։ Օրենքի խախտումները ու ոտնահարումը ողջունելի։
Ժողովրդի անունից խոսողները փախչում են ժողովրդից, վախենում են ժողովրդից, ատում են ժողովրդին, խաբում են ժողովրդին։
Փաստորեն, իրենք եկել էին ոչ թե մերժելու վատը, այլ ցույց տալու, որ կարող է լինել շատ ավելի վատ։
Թող այսօրվա Ծիծեռնակաբերդի մուտքը դավաճան կապիտուլյանտների պատճառով փակ լինելը բոլորիս համար դաս լինի, իսկ այս օրը մեր արժեքները վերաիմաստավորելու առիթ։
Անժելա Էլիբեգովայի էջից:
Ընդամենը 3 տարի անց ԱԺ դարպասները զոդվեցին, Կառավարության շենքի ներսում երկաթյա ճաղեր տեղադրվեցին, կառավարական…
Posted by Anzhela Elibegova on Saturday, April 24, 2021