«Մենք՝ հայկական նախագծի կրողներս, մենակ ենք այս կռվում ու հրեշին հաղթելու համար պետք է ինքներս հրեշի վերածվենք՝ կռվելով նրա իսկ գործիքներով». Էդգար Էլբակեան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Մենք՝ հայկական նախագծի կրողներս, մենակ ենք այս կռվում ու հրեշին հաղթելու համար պետք է ինքներս հրեշի վերածվենք՝ կռվելով նրա իսկ գործիքներով». Էդգար Էլբակեան

Էդգար Էլբակեանի ֆեյսբուքյան էջից.

«ՀԱԿԱՀԵՐՈՍՆ ՈՒ ՀԵՐՈՍԸ

  • Ամիսներ առաջ ես մի ծավալուն մամուլի ասուլիս տվեցի՝ ասելով, որ ընդդիմությունը դե-ֆակտո իշխանություններին զիջում է առաջին հերթին հաղորդակցային տեխնոլոգիաների հարցում, որոնք միանշանակ արևմտյան են։
  • Օրինակ՝ հիշո՞ւմ եք 2016 թ․-ին Հայաստանի սրտում տարիներ շարունակ բույն հյուսած և օտարերկրյա բուծման արդյունք հանդիսացող հակաՀայաստանյան էլիտան՝ իր ցանցով, ինչպես կարողացավ կասկածելի անցյալով և կյանքում ոչնչի չհասած անվաստակ մի հանցագործի պանծացնել, նրա մասին երգեր գրել տալ, հերոսի կերպար ստանալ, կեղծել, թե իբր Արցախյան առաջին պատերազմի մասնակից է, առաջարկել նրա անվան օր սահմանել և նրա մահվան մեջ մեղավորներ սահմանել։ Մինչև հայտնի դեպքերն անգամ այդ մարդու հարազատները բանի տեղ չէին դնում նրան, հետո որոշեցին օգտվել «դափնիներից»…
  • Իսկ հիմա համեմատեք, թե որքանով է հավաքական ազգային էլիտան տեխնոլոգիապես հաջողում շուռնուխեցի Աշխարհապետի իկոնիզացիան ու հերոսացումը՝ մի մարդու, որն Արցախյան բոլոր ԵՐԵՔ պատերազմների իրակա՛ն մասնակից է, կապիտուլյացիոն վարչակարգի զոհ, սեփական տունն իր ձեռքով ճարահատյալ այրած մարդ ու քաղբանտարկյալ…
  • Ես սա չեմ ասում՝ զուտ ի քննադատումն։ Ես ինքս՝ որպես ազգային ներհայեցողությամբ քաղաքացի, ընդդիմադիր դաշտում եմ։ Ես սա ասում եմ՝ ևս մեկ անգամ ցուցադրելու համար, որ հավաքական արևմուտքն անվերապահ սատարում է կապիտուլյացիոն վարչակարգին, իսկ մեր բնական դաշնակից Ռուսաստանն ինքն է տեխնոլոգիապես հետ մնում արևմտյան աշխարհից։ Մենք՝ հայկական նախագծի կրողներս, մենակ ենք այս կռվում ու հրեշին հաղթելու համար պետք է ինքներս հրեշի վերածվենք՝ կռվելով նրա իսկ գործիքներով»։

ՀԱԿԱՀԵՐՈՍՆ ՈՒ ՀԵՐՈՍԸ

• Ամիսներ առաջ ես մի ծավալուն մամուլի ասուլիս տվեցի՝ ասելով, որ ընդդիմությունը դե-ֆակտո…

Posted by Էլբակեան Էդգար on Saturday, April 24, 2021



Նման նյութեր