Այսօր Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցն է։ Շատ հայ հայտնիներ անդրադառնում են Հայոց ցեղասպանությանը՝ հրապարակելով լուսանկարներ, տեսանյութեր։ Երգիչ աթա Սիմոնյանը կիսվել է իր ընտանիքի պատմությամբ։ Նա հրապարակել է իր տատի՝ Ադրինե Հայրապետի Հայրապետյանի (Սիմոնյան) լուսանկարը, որին կից գրել է․
«Տատիկս է` Ադրինե Հայրապետի Հայրապետյան (Սիմոնյան):
Ծնվել է 1910 թվ.-ին Վանում, մահացել է 1990 թվ.-ին Երևանում:
1915 թվականին թուրքական կայսրության իրագործած Հայոց ցեղասպանության զոհը դարձավ նրանց բազմամարդ ընտանիքը նույնպես: Ծերունի Պապիկը կարողացավ փրկել երկու թոռնիկների կյանքը և հասցնել նրանց Երևան` տատիկիս և նրա չորսամյա քույրիկին:
Աստված լուսավորի Հայ ազգի անմեղ նահատակների և հերոսաբար ընկածների հոգիները»։