«Հայտնի շրջանակները, մասնավորապես Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի գլխավորությամբ արդեն սկսեցին կեղտոտ քարոզչական խաղն ու խառնակչությունը». Կնյազ Սարոյան
Advertisement 1000 x 90

«Հայտնի շրջանակները, մասնավորապես Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի գլխավորությամբ արդեն սկսեցին կեղտոտ քարոզչական խաղն ու խառնակչությունը». Կնյազ Սարոյան

Կնյազ Սարոյանի ֆեյսբուքյան էջից.

«Սկսվեց…

Քանի որ հայտնի շրջանակները, մասնավորապես Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի գլխավորությամբ արդեն սկսեցին կեղտոտ քարոզչական խաղն ու խառնակչությունը` շրջանառելով, որ «իբրև ժամանակին Սերժ Սարգսյանը խնդրել է Բայդենին հայ-թուրքական հարաբերությունները չփչացնելու համար հետ կանգնել ցեղասպանության ճանաչման գործընթացից և եթե չխնդրեր, ապա ինչեր կարող էին լինել…», ուստի առաջարկում եմ Ստյոպա Սաֆարյանին ուշադիր ուսումնասիրել և գտնել հետևյալ հարցերի պատասխանները`

  1. ԱՄՆ նախագահի ուղերձում արդյո՞ք այսօրվա Թուրքիայի Հանրապետությունը հիշատակված և մատնացույց արված է որպես Օսմանյան Թուրքիայի իրավահաջորդ և հետևաբար նաև ցեղասպանական գործողությունների պատասխանատվություն կրող, թե՞ ոչ:
  2. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` քիչ առաջ Բայդենին ուղարկված պատասխան նամակում արդյո՞ք Թուրքիայի` որպես իրավահաջորդի և պատասխանատվություն կրողի մասին կա որևէ մի հիշատակում:

Պատասխանները պարզ են` երկու դեպքում էլ` ոչ: Ուստի պարզ է, թե ինչ խաղ է տանում Ստյոպա Սաֆարյանը: Բայց`

հիմա, ըստ Սաֆարյանի տրամաբանության, ես կարո՞ղ եմ այս երկու ակնհայտ փաստի հիման վրա եզրակացնել, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Ջո Բայդենին և խնդրել, որ և´ նա և´ ինքը իրենց ուղերձներում այսօրվա Թուրքիայի մասին որևէ հիշատակում չանեն, առարկայական որևէ բան չասեն, որպեսզի չվնասեն հայ-թուրքական այն բարեկամությանը, որն ակտիվորեն քարոզում է Սաֆարյանի պաշտելի, իշխող Իմ քայլը դաշինքը:

Հ.Գ. Ի վերջո մեդիատեռորից և այլնից բողոքելուց առաջ լավ կլինի ամոթի տարրական զգացում ևս ունենալ»:

Սկսվեց…

Քանի որ հայտնի շրջանակները, մասնավորապես Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի գլխավորությամբ արդեն…

Posted by Knyaz Saroyan on Saturday, April 24, 2021սառօըան



Նման նյութեր