Համացանցում տեղեկություններ կան Apple սմարթֆոնների ապագա գլոբալ փոփոխությունների մասին:
Ըստ հայտնի վերլուծաբան Մինգ-Չի Կուոյի, 2022 թվականին iPhone շարքերի տեսախցիկների համակարգում էական փոփոխություններ կլինեն: Կուոն ասում է, որ ավելի բարձր գներով մոդելները` Pro տարբերակները, հիմնական տեսախցիկի համար կօգտագործեն ավելի մեծ 48MP սենսոր:
Վերլուծաբանը նաև ակնկալում է, որ ավելի բարձր թույլատրելիության սենսորը թույլ կտա ապահովել 8K տեսանկարահանում:
Էկրանի տեսախցիկի Face ID համակարգը Apple սմարթֆոններում կհայտնվի միայն 2023 թվականին: Դա թույլ կտա ընկերությանն ազատվել էկրանի կենտրոնում գտնվող հայտնի կտրվածքից: Արդեն iPhone 13-ում, ըստ ինսայդերների կանխատեսումների, կտրվածքների չափը պետք է ավելի փոքր լինի, չնայած այն ամբողջովին չի վերանա:
Սիրարփի Աղաբաբյան