Եվ այս ամենը՝ հեղինակների համար դրամայնացման հնարավորությամբ:
Facebook-ն իր բլոգում հայտարարել է աուդիո հաղորդակցության մի շարք առանձնահատկություններ: Շուտով ընկերությունը խոստանում է բարելավել ձայնի և խոսքի թարգմանության որակը, որպեսզի օգտվողները սոցցանցում զգան զրուցակիցների ներկայությունը: Սրան գումարած՝ ծառայությունը ներմուծել է մի շարք կարևոր նորամուծություններ:
Աուդիո խմբագիր
Առաջին բանը, որ Facebook-ը կառաջարկի, աուդիո ստեղծման նոր գործիքների փաթեթ է: Դրանք բավականին հզոր կլինեն մասնագետների համար, բայց հասարակ օգտագործողների համար՝ ինտուիտիվ հասկանալի և զվարճալի: Այս տեսակի ձայնային ստուդիան թույլ կտա ձեզ երաժշտությունը որպես հիմք օգտագործել ձեր հրատարակությունների համար: Աուդիոն մշակելու համար կարող են խառնվել և կիրառվել ձայնային էֆեկտները և զտիչները:
Soundbites
Երկրորդ նորույթը Soundbites-ն է: Այն կարճ աուդիո հոլովակներ ստեղծելու գործիք է: Facebook-ն առաջարկում է այն օգտագործել անեկդոտներ, կատակներ, ոգեշնչումներ կամ պոեզիա ձայնագրելու համար: Soundbites-ը կփորձարկվի առաջիկա մի քանի ամիսների ընթացքում՝ փոքրաթիվ ներդրողների հետ, և հետագայում հասանելի կլինի բոլորին:
Փոդքասթներ
Նաև առաջիկայում Facebook-ը խոստանում է իրականացնել աջակցություն փոդքաստներին, որպեսզի կարողանաք դրանք լսել՝ ինչպես հավելվածն օգտագործելիս, այնպես էլ՝ հետին պլանում: Ներկառուցված որոնումը թույլ է տալիս գտնել փոդքասթներն ըստ հետաքրքրության և կիսվել դրանցով ընկերների հետ:
Աուդիո սենյակներ
Կենդանի աուդիո սենյակները կամ աուդիո սենյակները Clubhouse-ը փոխարինելու փորձ են և օգտվողներին հնարավորություն են տալիս օգտագործել մեկուսացված տարածք հետաքրքրության համար զրուցելու կամ բիզնեսի հետ կապված հարցեր քննարկելու համար: Շուտով այդպիսի սենյակները փորձարկվելու են խմբերով, այնուհետև՝ մեսենջերով:
Դրամայնացում
Որպեսզի աուդիո հաղորդակցության նոր ձևաչափեր զարգանան, Facebook-ը նախատեսում է բովանդակության ստեղծողներին հարմար դրամայնացում տրամադրել: Օրինակ ՝ աուդիո սենյակներում սիրված խոսնակները կարող են աջակցվել Stars գործառույթի միջոցով, իսկ Soundbites օգտվողները՝ հատուկ ֆոնդի (Audio Creator Fund) միջոցով՝ սկսնակ հեղինակներին աջակցելու համար: Հնարավոր կլինի նաև գանձել մեկանգամյա գնման կամ բաժանորդագրության միջոցով սենյակ մուտք գործելու համար վճար:
Սիրարփի Աղաբաբյան