Apple-ը, Google-ը և Amazon-ն այս տարվա վերջին համընդհանուր խելացի տնային գաջեթներ կգործարկեն
Advertisement 1000 x 90

Apple-ը, Google-ը և Amazon-ն այս տարվա վերջին համընդհանուր խելացի տնային գաջեթներ կգործարկեն

Նման սարքերը կարող են օգտագործվել ցանկացած հարթակի հետ:

Zigbee Alliance-ը հայտարարել է, որ CHIP ծրագչի շրջանակներում կսկսի խելացի կենցաղային տեխնիկայի սերտիֆիկացումը մինչև այս տարվա վերջ: Project CHIP-ը (Connected Home over IP) Apple-ի, Google-ի, Amazon-ի և ավելի քան 170 այլ ընկերությունների նախաձեռնություն է, որի շրջանակներում կթողարկվեն խելացի տան ունիվերսալ տարրեր, որոնք կարող են աշխատել օգտագործողի նախընտրած ցանկացած հարթակում (Google Home, Homekit և այլն):

Պարզ ասած, սարքավորումների տուփի վրա կհայտնվի նոր պատկերակ, ինչը կնշանակի՝ սա ունիվերսալ մոդել է: Բոլոր այդպիսի էլեկտրոնիկաները ապավինելու են երեք հիմնական տեխնոլոգիաների՝ Bluetooth LE՝ կազմաձևման և համաժամացման համար, Wi-Fi ինտերնետ հասանելիություն ունեցող սարքերի համար և Thread (ցանցերի ստեղծման արձանագրություն, ինչպես, օրինակ, օգտագործվում են Apple HomePod Mini-ում) շարժման սենսորների նման ցածր թողունակությամբ սարքեր:

Verge-ը կանխատեսում է, որ առաջին CHIP սերտիֆիկացված սարքերը վաճառքի կհանվեն մինչ ձմեռային արձակուրդը: Գաջեթների առաջին ալիքը կներառի հիմնական սարքեր՝ լուսատուներ և լամպեր, վարագույրներ, օդորակիչների հեռակառավարման վահանակներ, հեռուստացույցներ, դռների փականներ (ներառյալ՝ ավտոտնակի դռները), անվտանգության համակարգեր և երթուղիչներ։

Սա չի նշանակում, որ դուք պետք է բոլոր հարմարանքները փոխեք նորերի, որպեսզի դրանք տանդեմային աշխատեն՝ որոշ սարքեր միանալու են ընդհանուր ցանցին (բայց, հավանաբար, սա վերաբերում է միայն Zigbee և Z-Wave պրոտոկոլների աջակցությամբ սարքերին)։

Սիրարփի Աղաբաբյան



Նման նյութեր