«Հայաստանի Հանրապետության երկրորդ և երրորդ նախագահներն ընտանիքի անդամների ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդ». Արեգ Բարսեղյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Հայաստանի Հանրապետության երկրորդ և երրորդ նախագահներն ընտանիքի անդամների ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդ». Արեգ Բարսեղյան

Արեգ Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից.

«Հայաստանի Հանրապետության երկրորդ և երրորդ նախագահներն ընտանիքի անդամների ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդ։

Ոմն նիկոլ փաշինյան, իբր ժողովրդի անունից, Հայաստանի նախկին նախագահներին մերժված ու ատելի է ներկայացնում։

Իրականությունն այն է, որ թե Ռոբերտ Քոչարյանը և թե Սերժ Սարգսյանը Ծիծեռնակաբերդ են այցելել իչպես հասարակ ՀՀ քաղաքացի և խառնվել են դեպի հուշահամալիր ընթացող բազմամարդ հոսքին։ Մինչդեռ «ժողովրդի վարչապետը» Ծիծեռնակաբերդի մուտքերը փակել էր տվել 4 ժամով` իր այցելության համար։

Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան նույնիսկ մեկ մետր չես տեղաշարժվում առանց հարյուրավոր ոստիկանների ուղեկցության ու դիպուկահարների հսկողության։ Դե Սյունիք այցելությունդ էլ անգլերեն ասված sound evidence-ն էր «համաժողովրդական սիրո»։

Խորհուրդ եմ տալիս մոտակա 100 փաստերի մեջ ներառել ՀՀ իշխանությունների հասցեին երբևէ հնչած ամենա աննախադեպ հայհոյանքները։ Դա ընդամենը մեկ տոկոսի հազարերոդ մասն է այն ամենի, ինչին արժանի ես։ Մասսայական ձերբակալություններով ու անհաջող շինծու քրեական գործերով այդ ամենի դեմը չես առնի»։

Հայաստանի Հանրապետության երկրորդ և երրորդ նախագահներն ընտանիքի անդամների ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդ։
Ոմն…

Posted by Areg A. Barseghyan on Saturday, April 24, 2021



Նման նյութեր